ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. RT ու Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր բաժանորդներին շարունակում է ներկայացնել ամուսնու հետ անցկացրած արձակուրդի մանրամասները։ Նա լուսանկար է հրապարակել, որում Տիգրան Քեոսայանը կազակական համույթի հետ երգ է կատարում։
View this post on Instagram
Մարգարիտան մեկնաբանել է լուսանկարը․ «Կուբանում այսպիսի անեկդոտ կար». «Ե՞րբ են լացում կազակները», երբ հայերը երգում են` «Կուբան, դու մեր հայրենի՜քն ես»։
Ի դեպ` «Կուբան, դու մեր հայրենիքն ես, դարավոր մեր հսկան» ոչ թե պարզապես երգ է, այլ Կրասնոդարի երկրամասի իսկական օրհներգ։