00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհված զինծառայողների տասնյակ ընտանիքներ դուրս են մնացել տուն ստանալու ցուցակից. Մարոզյան

© Sputnik / Karine HarutyunyanПресс-конференция по теме жил.площади павших военнослужащих (26 июля 2019). Еревaн
Пресс-конференция по теме жил.площади павших военнослужащих (26 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017–ին կառավարության որոշում ու փոփոխություն է եղել, ու մի շարք ընտանիքներ միայն վերջերս են իմացել, որ դուրս են մնացել բնակարան ստանալու ցուցակներից։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Զոհված կամ խեղված զինծառայողների ընտանիքներին պետության կողմից տրամադրվող բնակարանների հերթացուցակներից տասնյակ ընտանիքներ դուրս են մնացել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը։

«Վերջին օրերին մեզ 10-15 ընտանիք է դիմել, որոնց խոսքով՝ իրենք տարիներ շարունակ հերթագրված են եղել պետության կողմից բնակարաններ տրամադրելու ցուցակներում, սակայն օրերս պարզել են, որ դուրս են մնացել այդ ցանկից։ Նրանք դուրս են մնացել այդ ցուցակներից նույն պատճառով` փաստաթղթերի անհամապատասխանության համար»,–ասաց նա։

Родители военнослужащих, погибших во время несения службы, на акции перед Домом правительства (30 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ իշխանությունները չեն կատարել խոստումը. զոհված զինծառայողների մայրերը կրկին բողոքում են

Մարոզյանի խոսքով` խնդիրն այն է, որ մահացած կամ խեղում ստացած զինծառայողների բնակարանների բարելավման համար կառավարության 2005թ.-ի որոշում կար, որը, սակայն, 2017–ին որոշակի փոփոխության է ենթարկվել։ Ըստ նրա` փոփոխություններից հետո քաղաքապետարանին առաջարկվել է համապատասխանեցնել նախկին հերթագրվածների տվյալները և փաստաթղթերը «թարմացնել»։ Հենց այստեղից սկսած էլ, Մարոզյանի գնահատմամբ, քաղաքապետարանը սկսել է դիմել կոռուպցիոն քայլերի։

«Ով տեր է ունեցել՝ գնացել ու նորից դիմել է հերթագրման համար, իսկ հիմնական մասը հերթից դուրս են մնացել։ Քաղաքապետարանը պարզաբանում է, թե հերթագրվածների մեծ մասը վերջին 10 տարիների ընթացքում Երևանում չեն բնակվել, ինչի համար էլ դուրս են մնացել ցուցակներից։ ՊՆ–ից էլ ինձ հայտնեցին, որ քաղաքապետարանն է իրենց ներկայացնում հերթագրվածների տվյալները, և եթե նոր տվյալներ տրամադրեն, հաշվառման մեջ կներառեն դուրս մնացածներին»,–ասաց Մարոզյանը:

Նա հայտնեց նաև, որ եթե զոհված զինծառայողների մայրերը որոշեն նստացույց կամ հացադուլ անել, առաջինն ինքն է միանալու նրանց:

Первый день летнего призыва 2018 - Sputnik Արմենիա
Զինծառայողը փախել է հիվանդանոցից. նա չի պատրաստվում զորամաս վերադառնալ

Սաթենիկ Սարգսյանը մեկն է այն տուժած ընտանիքներից, որը դուրս է մնացել ցուցակներից։ Նրա տղաներից մեկը 2006-ին վիրավորվել է` ոտքի թաթի մի հատվածը կորցնելով, իսկ մյուս տղան 2009-ին զոհվել է։ «Օրերս, երբ զանգել ենք քաղաքապետարան` տեղեկանալու, թե մինչև մեր հերթը հասնելը քանի՞սը կան` իմացանք, որ դուրս ենք մնացել ցուցակից։ Հիմնավորումն այն է, թե իբր` 2017–ի կառավարության որոշումից հետո տղայիս մահվան վկայականը չեմ տրամադրել իրենց։ Խնդիրն այն է, որ մեզ չեն էլ ասել, որ պետք է փաստաթղթերը թարմացնենք»,–ասաց նա։

Տիկին Սարգսյանի խոսքով` խնդրի համար դիմել են պատկան մարմիններին, և քաղաքապետարանից, օրինակ, ստացել են պատասխան, որ նրանք այլևս լիազորություն չունեն հերթագրվածների փաթեթներ ուղարկելու ՊՆ, քանի որ սահմանված ժամկետները սպառված են: Իսկ ՊՆ-ն ի պատասխան ասել է, որ քաղաքապետարանի` բնակարան ստացողների համար իրենց տրամադրած ցուցակում Սաթենիկ Սարգսյանի անունը չկա։

Արցախում 92 բնակարան կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերին. պետնախարարը Մարտունիում էր

Կինն, ի դեպ, հայտնեց, որ այժմ ութ հոգով են ապրում մի տան մեջ, այդ թվում` երեք անչափահաս երեխաների հետ։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանը որևէ մեկին որևէ ցուցակից չի հանել կամ ընդգրկել։

Шапка военнослужащего - Sputnik Արմենիա
Մարտական դիրքում մահացած զինծառայողը վեց ամիս առաջ էր զորակոչվել բանակ

«2017–ին օգոստոսի 10–ի կառավարության N 1016-Ն որոշմամբ Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է մինչև 2017թ.–ի դեկտեմբերի 31–ը համապատասխանեցնել հաշվառված ընտանիքների բնակարանային գործերը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցապահովության մասին» ՀՀ օրենքի 34–րդ հոդվածի (Զինծառայողների բնակարանային ապահովությունը) պահանջներին։ Համաձայնեցնելուց հետո այդ ցուցակները ներկայացվել է ՊՆ»,–ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ քաղաքապետարանը, այսպիսով, տեխնիկական գործառույթ է իրականացրել` սպասարկելով կառավարության որոշումը։

Զինված ուժերի գլխավոր շտաբում ներդրվել է «Վստահության գիծ» ծառայությունը

Մյուս կողմից, մի շարք անձինք դուրս են մնացել այդ ցուցակից, օրինակ, նրանք, ում բնակության վայրն այդ փուլում չի հայտնաբերվել, կամ էլ շահառուն Երևանում վերջին 10 տարվա ընթացքում հաշվառված չի եղել և այլն։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, թե ինչպես նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այնպես էլ գործող քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել են ՊՆ–ին։ Կառավարության որոշման մեջ որևէ դրույթ նախատեսված չէ այն մասին, թե արդյոք 2017թ.–ի դրությամբ քաղաքապետարանի կողմից ՊՆ ուղարկված ցանկերում չընդգրկված շահառուները շարունակո՞ւմ են համարվել կարիքավոր ու մնալ հերթացուցակում, թե՞ ոչ։ Կարապետյանը նշեց, որ այս հարցի լուծման կապակցությամբ էլ Մարությանը դիմել է ՊՆ ու առաջարկել վերոհիշյալ հարցին կրկին անդրադառնալ։

Լրահոս
0