ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Լոնդոնում փորձել են կողոպտել «Արսենալի» ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլին և Սեադ Կոլաշինացին։ Այս մասին հայտնում է The Sun–ը։ Համացանցում արդեն տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է սաղավարտով զինված հարձակվողն օրը ցերեկով հարձակվել ֆուտբոլիստների վրա։
Տղամարդը փորձում է հարվածել ֆուտբոլիստներին, սակայն Կոլաշինացն արժանի հակահարված է տալիս և դիմադրում։
Սա ի՞նչ բան էր. Բրազիլիայում խաղի ժամանակ տարօրինակ երևույթ է գրանցվել. տեսանյութ
Նշվում է, որ ֆուտբոլիստները չեն տուժել, սակայն չի հաջողվել թեժ հետքերով գտնել կողոպտիչին։ Հետաքննությունը շարունակվում է։
Ինչպես Երևանում. Մաքգրեգորի հայ «նմանակից» Սոչիում փող չեն վերցնում