00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկայացած հանգիստ. Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիների թիվը կարող է ավելանալ

© Photo : Nelli DanielyanМеждународный аэропорт Хургады из иллюминатора самолета
Международный аэропорт Хургады из иллюминатора самолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կա հավանականություն, որ հանգստացողներից ոմանք մեկնել են Եգիպտոս ոչ թե մեկ շաբաթով, այլ 10 օրով կամ 2 շաբաթով։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով տուժած ՀՀ քաղաքացիների թիվը կարող է ավելանալ։

Ինչպես արդեն հայտնել էինք, Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարություն էր տարածել` կոչ անելով A&R հայկական տուր օպերատորի կողմից օգոստոսի 1–ին և 5–ին Հայաստան հետ վերադարձի տոմս գնած մեր հայրենակիցներին դադարեցնել հանգիստն ու հուլիսի 29–ին վերադառնալ Հայաստան` ՀՀ տրամադրած ինքնաթիռով։

Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է զբոսաշրջիկներին ընդհատել հանգիստը և գալ Հայաստան

Sputnik Արմենիայի հետ զրույցում Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից հայտնեցին, որ կա հավանականություն, որ մարդիկ կլինեն, որոնք Եգիպտոս են եկել ավելի երկար ժամանակով։

«Կա հավանականություն, որ մարդիկ նաև 10 օրով կամ 2 շաբաթով են եկել հանգստի ու կարող է նրանց վերադարձը լինել օգոստոսի 1–ին և 5–ին։ Դրա համար էլ կոչ ենք անում մարդկանց, որ եթե իրենց չվերթը նախատեսված է այդ օրերին, և նրանք տոմս են գնել հայտնի տուր օպերատորից, ապա հուլիսի 29–ի չվերթով վերադառնան ՀՀ»,–հայտնեցին դեսպանությունից։

Հիշեցնենք, երեկ` հուլիսի 25–ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ չվերթի չեղարկման հետևանքով ավելի քան 100 ՀՀ քաղաքացիներ մնացել էին Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում։

Երեկ առավոտից Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների` A&R tour ընկերության հաճախորդների ազգականները հավաքվել էին ընկերության գրասենյակի մոտ։

Կառավարությունը կընդունի՞ ավիաընկերության պայմանները. Եգիպտոսում մնացած հայերի խնդիրը

Ավելի վաղ, Facebook սոցիալական ցանցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնել էր, որ կառավարությունը պատրաստակամ է վճարել ՀՀ քաղաքացիներին չարտերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար։

Այսօր` հուլիսի 26–ին, ՀՀ կառավարության միջնորդությամբ Հուրգադայից Երևան իրականացվող 2 չվերթերի միջոցով այնտեղ մնացած 110 զբոսաշրջիկը կգան Հայաստան։

Լրահոս
0