00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնացականյանը հենց այնպես չէր Թբիլիսի գնացել. ի՞նչ ուղերձ ունի ՀՀ ԱԳ նախարարի այցը

© Photo : press office of the MFA of RAГлавы МИД Армении и Грузии Зограб Мнацаканян и Давид Залкалиани в Грузии (26 июля 2019). Тбилиси
Главы МИД Армении и Грузии Зограб Мнацаканян и Давид Залкалиани в Грузии (26 июля 2019). Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Վրաստանը փորձում են համագործակցություն հաստատել բոլոր ոլորտներում, այդ թվում խորացնել երկրների միջև եղած քաղաքական երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Լաուրա Սարգսյան. Հայաստանը, չնայած արտաքին քաղաքական տարբեր ուղղվածություններին, մշտապես փորձել է ակտիվորեն համագործակցել Վրաստանի հետ ու մտադիր է խորացնել երկկողմ հարաբերությունները։ Դա են վկայում ոչ միայն վարչապետների շփումները, այլև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վերջերս Վրաստան կատարած այցը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրուցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

Праздничный стол - Sputnik Արմենիա
Հայ-վրացական բարեկամության «ավանդական բաղադրիչը». ի՞նչ են համտեսել Ավինյանն ու Ցկիտիշվիլին

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հուլիսի 24–25–ին կայացած վրաստանյան այցը վերջին երեք տարվա ընթացքում ԱԳՆ մակարդակով առաջինն էր։

«Նման մակարդակի այցերով Երևանը ցույց է տալիս, որ մտադիր է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ։  Իսկ երկու երկրների արտգործնախարարների բարեկամական հարաբերությունները թույլ կտան քննարկումների լրացուցիչ հարթակ ստեղծել», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` երկու երկրների վարչապետների պաշտոնական ու ոչ պաշտոնական փոխհարաբերությունները լավ հարթակ կարող են դառնալ հայ-վրացական հարաբերությունների հետագա ակտիվացման համար։

Հատկանշական է, որ այցը հաջորդեց հունիսին Երևանում կայացած հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին։ Հանձնաժողովն ութ տարվա ընդմիջումից հետո վերականգնել է իր գործունեությունը։

Мост Дружбы - Sputnik Արմենիա
«Հինգ կամարով և երկու հատ». ո՞րն է հայ–վրացական «Բարեկամության կամրջի» բացառիկությունը

Դա հաստատում է, որ տնտեսական համագործակցությունից բացի,քաղաքական երկխոսության խորացման անհրաժեշտություն կա։

Փորձագետը նշեց, որ նման հանդիպումները թույլ են տալիս տետ–ա–տետ քննարկել միջպետական օրակարգի, տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Հայաստանի համար կարևոր է, որ Թբիլիսին տեղեկացված լինի ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումներից։ Վրաստանի համար կարևոր է, որ Երևանը տեղյակ լինի վրաց-ռուսական հարաբերություններից ու այլ երկրների հետ համագործակցությունից։

«Այդպիսի խորհրդակցությունները կարևոր են, դրանք թույլ են տալիս իմանալ երկրներում առկա միտումներն ու համագործակցության ընդհանուր ճանապարհներ ուղենշել», – ասաց Մելիքյանը։

Արցախցիների անվտանգությունը Հայաստանի գլխավոր խնդիրն է. Մնացականյան

Սևծովյան միջազգային համալսարանի ասոցացված պրոֆեսոր Գեորգի Մճեդլիշվիլին մասամբ համամիտ է հայ փորձագետի հետ։ Ավելին, նա կարևորում է երկու երկրների ներկայացուցիչների քաղաքական իմաստնությունը, որի շնորհիվ հայ-վրացական հարաբերությունները չեն տուժել տարբեր վեկտորներ ունեցող քաղաքականության պատճառով։

«Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները չեն անդրադառնում երկկողմ հարաբերությունների վրա։ Երևանն ու Թբիլիսին հասկանում են, որ պետք են միմյանց», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մճեդլիշվիլին։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
Կիպրոսն ամբողջությամբ ավարտեց ՀՀ–ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերը. ԱԳՆ

Նրա խոսքով` դա կարևոր է հատկապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակում։ Երևանում ու Թբիլիսիում գիտակցում են, որ երկու կողմերի միջև չպետք է թյուրըմբռնում լինի, հատկապես, որ հայերն ու վրացիները բարեկամ ժողովուրդներ են ու հայ-վրացական համատեղ բազում ընտանիքներ են ստեղծվել։

Փորձագետը նշեց, որ նման այցերը ազդակ են, որ Հայաստանի նոր իշխանությունը փորձում է խորացնել մտերմությունը Վրաստանի հետ։ Նա հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին պաշտոնական այցը Նիկոլ Փաշինյանը հենց Վրաստան է կատարել։ Նա կարևորել է նաև երկու երկրների վարչապետների ոչ պաշտոնական հանդիպումները։

Նա չի բացառում, որ ապագայում հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կարող են միասնական Կովկասի ու տարածաշրջանում կայուն ու անվտանգ մթնոլորտի ստեղծման համար միջուկ դառնալ։

Ռոբերտ Քոչարյանի հարցը Մնացականյանի ու Լավրովի հանդիպմանը չի քննարկվել. ԱԳՆ

«Երկրների միջև ամուր կապերի առկայությունը, այն պայմաններում, երբ երկրներից յուրաքանչյուրը հարևանների հետ խնդիրներ ունի, կարող է Կովկասում խաղաղություն հաստատելու համար նախադրյալ դառնալ, իսկ հակամարտությունները կարող են հարթվել», – ասաց Մճեդլիշվիլին։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը վերջին անգամ պաշտոնական այցով Վրաստան  էր այցելել 2016 թվականի օգոստոսի 1–ին։ Այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ արդեն 2017 թվականին` պատասխան այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի նախկին արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն։

Լրահոս
0