00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թույն» տեսարանն ապահովված է. Բաղրամյան պողոտայում գորգ լվացող պատգամավորներ և ընտրողներ

© SputnikВыставка армянского бизнеса "Вместе"
Выставка армянского бизнеса Вместе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ Վարդավառի տոնը նախատեսվում է նշել, ավելի ճիշտ՝ սկսել գորգերի լվացման արարողությամբ: Ազգագրական առումով հայտնի չէ, թե գորգերն ինչ ուղղակի կապ ունեն Վարդավառի տոնի հետ, բայց տեսարանը պետք է որ տպավորիչ լինի:

Իրադարձություններից առաջ չընկնենք, բայց Վարդավառի տոնը խոստանում է բավականին ուրախ տրամադրություն ու զվարթ կամ ինչպես խոսակցականով են ասում՝ «թույն» պատկերներ: Ու դա, հատկապես՝ Մարշալ Բաղրամյան 19 հասցեի մոտակայքում, ավելի կոնկրետ՝ Ազգային ժողովի այգում ու հենց պողոտայի մերձԱԺյա հատվածում: Շտապենք զգուշացնել, որ հուլիսի 28-ին, առնվազն առավոտյան ժամը 10-ից ավտոմոբիլային երթևեկության համար փակ է լինելու Բաղրամյան պողոտայի այդ հատվածը՝ ԱԺ ընդունարանի ներքևի մասից, մինչև Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը: Չնայած այդ մասին կարծես դեռ պաշտոնական հաղորդագրություն չի եղել, բայց իրադարձության վերաբերյալ facebook -յան գրառում-հրավերքին կից հրապարակված «միջոցառման քարտեզից»  տրամաբանորեն բխում է այդ հետևությունը:

Мытье ковра - Sputnik Արմենիա
Վարդավառն ԱԺ-ում. պատգամավորները գորգ են լվալո՞ւ

Նույն հրավերք-գրառումը հուշում է, որ միջոցառումը կսկսվի ժամը 10-ին, Բաղրամյան պողոտայում գորգերի լվացման արարողությամբ, այնուհետև Վարդավառի տոնը կազդարարվի ջրոցիով, բայց ոչ միայն: Մասնավորապես, նախատեսված է, որ ԱԺ այգում ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն «Թուֆենկյան գորգ», «Մեգերյան կարպետ» և Հայկական գորգի ազգային կենտրոնի կողմից ներկայացվող հայկական ձեռագործ գորգեր, կանցկացվեն գորգագործության վարպետաց դասեր, զրույց՝ գորգերի մասին, խաղ, դե իսկ երեկոյան էլ՝ համերգ:

Անշուշտ, պետք է արժանին հատուցել նման մտահղացման ու նախաձեռնության հեղինակներին: Ինչ-ինչ, բայց պոզիտիվ, եթե կուզեք՝ դրական տրամադրության շիթերը մեր ընթացիկ անցուդարձում պակասություն են անում: Իսկ այսպես, ենթադրվում է, բավականին ուրախ կանցնի տոնական օրը: Հենց միայն այն, որ այդ օրը կարելի է տեսնել ընտրողների հետ ուս-ուսի ու խոզանակ-խոզանակի տված՝ հենց Բաղրամյան պողոտայի կենտրոնում ջրցան մեքենաների ջրցանության ներքո գորգ լվացող ԱԺ պատգամավորների, ինչ ասես՝ արժե:

Երբ այս՝ Վարդավառի համատեքստում Բաղրամյան պողոտայի վրա գորգ լվալու մասին տեղեկությունը հանդիպեց ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներում, մտածեցի՝ ինչ-որ մեկը բավականին հաջող սրամտել է: Պարզվեց չէ՝ լուրջ է: Երբ գործընկերներիցս մեկին պատմեցի, արձագանքեց, թե՝ լավ, դե ինչ է եղել, այ մարդ, երեխեքն ուզում են մի քիչ ջրվեն, ցրվեն, խաղան, թեթև նայեք էլի:

Депутат от фракции “Процветающая Армения” Геворг Петросян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլի» անդամը պահանջում է ԱԺ–ից վռնդել Գևորգ Պետրոսյանին. ինչո՞ւ են տղամարդիկ զայրացել

Նայում եմ: Ավելին, այս նախաձեռնությունը բավականին ոգևորեց, ու մտահղացումը զարգացնելու, ավելի ծաղկեցնելու մտքեր ծագեցին: Իսկ ինչո՞ւ կանգ առնել Բաղրամյան պողոտայում գորգ լվալու վրա: Գորգն, առհասարակ, թելից են ստանում, թելն էլ՝ հիմնականում ոչխարի բրդից: Հետևաբար, մինչ ԱԺ պատգամավորներն ընտրողների հետ գորգ լվան, կարելի է առաջարկել, որ Հանրապետության հրապարակում էլ կառավարության անդամները հարկատուների հետ բուրդ լվան: Փառք աստծո, շատրվաններով ջրավազանը կա, բուրդն էլ կճարվի, եթե ոչխար պահելու վարչապետական հորդորին շատ հայրենակիցներ հետևած լինեն: Իսկ տեսարանն էլ կամբողջանա բուրդ լվալու և ծեծելու («կալսելու»՝ երբ թաց բուրդը երկու հոգով կալսիչով ծեծում են ջրի մեջ) ավանդական տեխնիկայի ցուցադրությամբ: Իրավապահ և ուժային կառույցների, ոստիկանության, դատախազության ներկայացուցիչներն էլ հետո այդ լվացված բուրդը «կչփխեն»: Իրենց մոտ դա, թերևս, բոլորից լավ կստացվի:

Մակունցը պատգամավորներին հանձնարարում է կարդալ Ստամբուլյան կոնվենցիան. «Հրապարակ»

Ավելին, շուտով կմեկնարկի նաև ամենաժողովրդական «կուլտուր-կենցաղային»  սեզոնը՝ խորոված սմբուկ (բադրիջան), պղպեղ, լոլիկ պահածոյացնելու, պարզ ասած՝ «զակատի» ժամանակաշրջանը: Միգուցե արդար ու արդարացված կլինի, որ ժողովրդական իշխանության ներկայացուցիչները «զակատ անեն» ժողովրդի հետ, համ էլ գյուղատնտեսական հարցերի շուրջ կզուցեն, էս տարվա գներից, նվազագույն աշխատավարձից, համ էլ երեխեքը ձմեռը թարմ պահածոյացված բանջարեղեն կունենան կերակրացանկում:

Իսկ ինչո՞ւ ոչ: Բաղրամյանի վրա խորովածի խարույկները կլինեն, ԱԺ այգում, ծառերի ստվերի տակ «զակատի» գործընթացը կկազմակերպվի: Կարելի է անգամ ահագին զբոսաշրջիկների գրավել նման միջոցառմամբ:

Նրանք հաստատ աշխարհի էլ ոչ մի երկրում նման բան տեսած չեն լինի: Ասենք, ինչո՞ւ միայն նրանք:

Լրահոս
0