00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Дереабилитация нацистских пособников
15:04
23 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները

© Sputnik / Aram NersesyanТерритория гостиничного комплекса в Египте
Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ 100 զբոսաշրջիկ չեն կարողացել Եգիպտոսից Հայաստան վերադառնալ A&R տուրիստական ընկերության նախապես հայտարարած Հուրգադա-Երևան-Հուրգադա չարտերային թռիչքի չկայանալու հետևանքով: 100-ից ավելի քաղաքացիներ էլ չեն կարողացել մեկնել Հայաստանից Եգիպտոս նույն պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Զբոսաշրջային բարձր սեզոնի ընթացքում հյուրանոցներում տեղերի առկայությունը մեծ չէ, հետևաբար, Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիները բառիս բուն իմաստով, բաց երկնքի տակ մնալու վտանգի առաջ են: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում խոսեցին դեպի Եգիպտոս կանոնավոր և չարտերային թռիչքներ իրականացնող հայաստանյան երեք խոշոր տուրօպերատորների տնօրենները:

Люди у офиса тур.компании A&R Tour (25 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հուրգադայում մնացած զբոսաշրջիկների ազգականները բողոքում են գործակալության գրասենյակի մոտ

Այս պահին եղած տեղեկություններով՝ Եգիպտոսում մնացած տուրիստների մի մասը տեղափոխվել է երեքաստղանի հյուրանոցներ: Երեք տուրօպերատորներ իրենց պատրաստակամությունն են հայտնում Եգիպտոսում մնացած ՀՀ քաղաքացիներին օգնել Հայաստան վերադարձի հարցում, բայց նշում են, որ դրա համար անհրաժեշտ են ֆինանսներ և ազնիվ չէ, որպեսզի իրենք երեքով իրենց ուսերին վերցնեն իրենց մրցակցի ֆինանսական պարտավորությունները: Թեպետ իրենց թռիչքներում առկա ազատ տեղերը պատրաստ են այս տհաճ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին տրամադրել ինքնարժեքից էլ ցածր գնով:

Արդեն երրորդ տարին Եգիպտոսից Հայաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր թռիչքներ իրականացնող Air Cairo ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Անռիվա-Տուրի» տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի խոսքով՝ այս պահին խոսվում է Եգիպտոսում մնացած հարյուր ուղևորի մասին, բայց դա միայն նախնական տվյալներով տուժածների թիվն է: Թե ինչ կկատարվի հաջորդ թռիչքների օրերին, այս պահին անհայտ է:

Ու՞ր մեկնել, եթե վիզա ստանալու ժամանակ ու նյարդեր չունեք. թոփ 5 երկրներ

«Երկու օր առաջ թռիչք է իրականացել դեպի Հուրգադա, 168 մարդ է մեկնել, մի մասը մեկնել է յոթ օրով, մյուս մասը 10, կան 14 օրով մեկնողներ և այլն: Այս պահի դրությամբ նրանց ապագան  պարզ չէ, որովհետև նրանք ոչ թե այսօրվա թռիչքով պիտի վերադառնային, այլ օրեր անց»,- ասաց «Մարաթուկ Հոլդինգի»  տնօրեն Զորիկ Վարդանյանը:

Территория гостиничного комплекса в Египте - Sputnik Արմենիա
Հյուրանոցի սպասասրահում են. Եգիպտոսում մնացած հայերից շատերը նույնիսկ գումար չունեն

Տուրիստական ընկերությունների ղեկավարների հաշվարկներով՝ A&R-ի թռիչքներով Հուրգադա մեկնած և այս պահին Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը մոտ 400-500 է:

Հռիփսիմե Ստամբուլյանի խոսքով՝ սա A&R-ի կողմից նման անպատասխանատու գործելաոճի առաջին դեպքը չէ: Մինչև վերջերս երկու ընկերությունները համագործակցում էին, A&R-ը բլոկ (ֆիքսված թվով) տեղեր ուներ Air Cairo ավիաընկերության թռիչքների համար, սակայն պայմանագրի կետերի բազմաթիվ խախտումներից հետո «Անռիվա-Տուրը» դադարեցրեց համագործակցությունն ընկերության հետ, ավելին՝ հայց ներկայացրեց դատարան:

© Sputnik / Aram NersesyanՀռիփսիմե Ստամբուլյան
Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները - Sputnik Արմենիա
Հռիփսիմե Ստամբուլյան

«Նկատեցինք, որ ավիատոմսեր են կեղծում, օդանավակայանում հայտնվում էին ուղևորներ նկարված տոմսերով»,- ասաց Ստամբուլյանը:

Ինչու հայ զբոսաշրջիկները չեն կարողանում Եգիպտոսից Հայաստան վերադառնալ. հայտարարություն

Բացի այսօր չկայացած Հուրգադա-Երևան-Հուրգադա չվերթից, ավելի վաղ չեն կայացել մի քանի թռիչքներ դեպի Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ, սակայն այդ թռիչքներով չմեկնողների թիվն այսքան մեծ չի եղել, տուրօպերատորները հնարավորություն են ունեցել իրենց կողմից իրականացվող թռիչքներում նրանց տեղ տալ, և այսպիսի աղմուկ չի բարձրացել: Ստամբուլյանի խոսքով՝ մտահոգվելու հավելյալ պատճառներ իրենք ունեցան մոտ երկու շաբաթ առաջ, երբ դեպի Եգիպտոս մեկնող ուղևորների ձեռքերում տեսան միակողմանի ավիատոմսեր՝ Almasria Airlines-ի հետադարձ ավիատոմսով, մինչդեռ այդ պահին տվյալ ավիաընկերությունը քաղավիացիայից թռիչքի թույլտվություն դեռևս չուներ: Անձամբ ինքը տեղյակ է պահել A&R-ի գործելակերպի մասին իրավապահ մարմիններին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, սակայն վերջիններս նշել են, որ քանի դեռ տուժողներ չկան, ոչինչ չեն կարող ձեռնարկել:

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Մոտ 100 ուղևոր չկայացած չվերթի պատճառով մնացել են Եգիպտոսում. տուրիստականից խաբվածները

Ո՞վ է այս պատմության մեղավորը՝ Almasria Airlines-ը, թե՞  A&R-ը: Ավիաընկերությունը չի իրականացնում թռիչք, քանի դեռ տուրիստական ընկերությունը ստանձնած ֆինանսական պարտավորություններն ավիաընկերության հանդեպ չի կատարել:

«Պատմությունը կրկնվելու հատկություն ունի. մոտ ութ տարի առաջ «Թեզ տուրը», որը թուրքական արմատներ ունի, նույն վնասը պատճառեց հայկական տուրոլորտին»,- ասաց «Սքայտուր»-ի տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը՝ հիշեցնելով 2011թ.-ին Ամանորի նախաշեմին Եգիպտոս և Թուրքիա այդպես էլ չմեկնած քաղաքացիների մասին, որոնք ուղեգրերը ձեռք էին բերել «Թեզ տուր»-ից: Դրա հետևանքով, մի քանի տարի Հայաստանից Եգիպտոս թռիչքներ չիրականացվեցին:

Ստամբուլյանի խոսքով՝ «Թեզ տուր»-ի նման ընկերությունները նախընտրում են հենց Հայաստանի նման երկրներում աշխատել, որտեղ տուրոլորտում գործունեություն ծավալելն ավելի հեշտ է, ավելի ճիշտ՝ ոլորտը խոցելի է: Ալեքսանդր Միրաքյանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ A&R-ը ներկայացնում է «Թեզ տուր»-ը, հետևաբար, բոլոր այն քայլերը, որոնք կատարել է տուրիստական ընկերությունը, ցուցված է եղել կամ դրանց մասին տեղյակ է եղել հենց «Թեզ տուր»-ը:

© Sputnik / Aram Nersesyan«ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ»-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, «Սքայտուր»- ի տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը և «Մարաթուկ» տուրիստական ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանը
Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները - Sputnik Արմենիա
«ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ»-ի տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը, «Սքայտուր»- ի տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը և «Մարաթուկ» տուրիստական ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանը

Նշենք, որ վերջերս հայաստանյան ութ խոշոր տուրօպերատոր միավորվել էին և միացյալ հայտարարություն տարածել այն մասին, որ կդադարեն համագործակցել բոլոր այն տուրիստական ընկերությունների հետ, որոնք աշխատում են A&R-ի հետ, քանի որ հետևելով նրանց գործելակերպին՝ կանխատեսել էին նման հետևանք:

Լրահոս
0