ԵՐԵՎԱՆ, 25 հուլիս — Sputnik. Նոր Խարբերդու երկհարկանի շինության առաստաղի փլուզման հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 25-ին, ժամը 16:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Նոր Խարբերդի ամառանոցներ 126/10 հասցեում գտնվող չշահագործվող երկհարկանի շինությունում տեղի է ունեցել 2-րդ հարկի առաստաղի մասնակի փլուզում (մոտ 25 քմ), ինչի հետևանքով Ն.Ա.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Թուրքական ծագմամբ «Թեզ տուրը» կրկի՞ն «գցեց» հայ զբոսաշրջիկներին. Եգիպտոսում մնացածները
Փրկարարները Ն.Ա.-ին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա սահմանազատել տարածքը, ապամոնտաժել արտաքին պատի կախված և ընկնելու վտանգ ներկայացնող հատվածը (մոտ 1 քմ):