ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Forbes ամսագրի ռուսական հրատարակչությունը հրապարակել է «Շոու-բիզնեսի և սպորտի ամենահաջողակ աստղեր 2019» վարկանիշային աղյուսակը: Այս մասին տեղեկանում ենք forbes.ru կայքից:
Խաչանովն իր տեղը զիջեց հույնին. թենիսիստը զբաղեցրել է 12–րդ տեղը ATP վարկանիշում
Ռուսական Forbes–ի հրապարակած մինչև 40 տարեկաների 40 ամենահաջողակների շարքերում հայտնվել են նաև ռուսական սպորտի և շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք հայկական ծագում ունեն:
Թենիսի աշխարհի վարկանիշային աղյուսակում 11-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարեն Խաչանովը ռուսական Forbes-ի 20-րդ տեղում է`իր հաշվեհամարին 4.1 մլն դոլարով: 2018 թվականի նոյեմբերին Խաչանովը հաղթանակ տարավ թոփ տասնյակի 4 թենիսիստների հանդեպ, որոնց թվում էր նաև Նովակա Ջոկովիչը:
«Հարբեցողության հիմն». թողարկվել է Միշա Գալուստյանի և Ռևայի տեսահոլովակը․ տեսանյութ
22-րդ հորիզոնականում է հայտնվել շոումեն և կատակերգական դերասան Միխայիլ Գալուստյանը, ում եկամուտը կազմում է 2.2 մլն դոլար, իսկ Instagram սոցիալական ցանցի հետևորդների թիվը`10 միլիոնի:
Միխայիլ Գալուստյանը նաև եղել է մեկ այլ՝ «40 տարեկանից ցածր ամենահաջողակ երգիծաբանների – 2019» վարկանիշային աղյուսակում:
Թռչող Մեդվեդևան և Զագիտովայի խաղալիքները. գեղասահքի ԱԱ լավագույն լուսանկարները
Վարկանշային աղյուսակի վերջին տեղում հայտնվել է հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան): Աշխարհի կրկնակի չեմպիոն (2016 և 2017 թ.) և տվյալ վարկանիշի ամենաերիտասարդ ներկայացուցիչներից մեկն իր հաշվին ունի 700 հազար դոլար: