00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լրտեսական խաղեր» Հայաստանում. Իրանն ու ԱՄՆ–ն պայքարում են չեզոք տարածքում

© AP Photo / Vahid SalemiИранский протестующий сжимает кулак за сожженным изображением флага США во время собрания после пятничной молитвы (11 мая 2018). Тегеран
Иранский протестующий сжимает кулак за сожженным изображением флага США во время собрания после пятничной молитвы (11 мая 2018). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սա այն պատմություններից է, որի դեպքում կարելի է նախօրոք ասել` հասարակությունը շատ բան չի իմանալու։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Իրանական հատուկ ծառայությունների կողմից ամերիկյան լրտեսներին ձերբակալելու պատմությունը թափ է հավաքում։ Հայաստանի հետաքրքրությունը կապված է ոչ միայն հազվադեպ բարեկամական հարաբերություններ ունեցող (մեր դեպքում) հարևանի համար անհանգստանալու, այլ նաև Իրանի հատուկ ծառայությունների բացահայտումների մասին ֆիլմում հայտնված «հայկական» կադրերի հետ։

Президент США Дональд Трамп на мемориальной церемонии у Триумфальной арки в Париже по случаю 100-летия окончания Первой мировой войны. - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իրականում». Արդյո՞ք Իրանի հետ հակամարտության մեջ ԱՄՆ-ն նույնիսկ Հայաստանին է ներքաշում

Իրանի հետախուզության նախարարությունը հուլիսի 21–ին հայտնել էր, որ 17 հոգու են ձերբակալել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության օգտին աշխատելու մեղադրանքով, որոշ լրտեսների հետևել են նաև Հայաստանի տարածքում։

Սկսենք նրանից, որ ԱՄՆ–ի և Իրանի հարաբերություններն օրեցօր սրվում են։ Տրամաբանական է, որ զուգահեռ ուժեղանալու է այս երկրների հետախուզական ակտիվությունը, այդ թվում` երրորդ պետությունների տարածքում։ Եվ Հայաստանը բացառություն չէ։

ԱՄՆ–ի համար Իրանի տարածքում աշխատելը բավական բարդ է։ Ցանկացած օտարերկրացի (առավել ևս արևմտյան երկրներից) հազիվ թե կարողանա թաքնվել իրանական հատուկ ծառայությունների ուշադրությունից։ Իսկ Հայաստանում, Ադրբեջանում կամ Վրաստանում Իրանի քաղաքացիներն իրենց ազատ են զգում։

Կասկածներ կան, որ ուրիշ երկրների տարածքում ամերիկյան կառավարական և հասարակական բազմաթիվ կազմակերպություններն այս կամ այն չափով զբաղվում են հետախուզական գործունեությամբ։ Երևանում ԱՄՆ–ի դեսպանատունը նույնպես չափազանց մեծ է, որպեսզի սահմանափակվի միայն hայաստանյան աշխատանքով։

Նշենք, որ իրանական հետախուզական ծառայությունը հրապարակել է ԿՀՎ ենթադրյալ գործակալների անունները և պաշտոնները` նշելով նրանց պաշտոնները Ֆինլանդիայում, Զիմբաբվեում, Ավստրիայում, Հնդկաստանում, Թուրքիայում ԱՄՆ–ի դեսպանատներում և հյուպատոսարաններում։

ԱՄՆ–ն, ինչպես կարելի էր կանխատեսել, հերքել է Իրանի հայտարարությունը և «սուտ» որակել այն։

Իրանի համար կարևոր է սեփական բնակչությանը ցույց տալ, որ ԱՄՆ–ն ամեն կերպ փորձում է հավաքագրել և օգտագործել երկրի քաղաքացիներին։ Ավելի կարևոր է ցույց տալ, որ իրանական հակահետախուզությունը հաջողությամբ պայքարում է դրա դեմ։

Բայց եթե իրանցիներին հաջողվել է նման ցանց բացահայտել, ապա դա լուրջ հաջողություն է։ Նշանակում է` ամերիկացիների լուրջ ձախողումը։

Обнаруженные в ходе досмотра наркотические вещества - Sputnik Արմենիա
Հայաստանի և Իրանի քաղաքացիները փորձել են թմրանյութ ներկրել Հայաստան

Սակայն այդ դեպքում հարցեր են ծագում. որտե՞ղ և ինչպե՞ս են Իրանի քաղաքացիներին հավաքագրել։ Տեսագրությունում «բացահայտված լրտեսներից» մեկը պատմում է, որ իրեն հավաքագրել են ԱՄԷ–ում ԱՄՆ–ի դեսպանատանը։

Բայց արդյո՞ք նրանց հավաքագրել են Հայաստանի տարածքում, իրանցիները հակահետախուզություն իրականացրե՞լ են մեր երկրի տարածքում` հաշվի առնելով ենթադրյալ լրտեսների լուսանկարները, որոնցում Հայաստանի կադրեր են երևում։

Փորձագետների կարծիքով` ամենայն հավանականությամբ, կասկածյալներին հետապնդել են հենց Իրանում։ Ավելի ուշ սկսել են հետևել նրանց դրսի տեղաշարժին։ Գուցե ինչ–որ բան տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, գուցե ոչ։ Ինչ–որ հետևություններ անելու համար լուսանկարները բավարար չեն։

Հնարավոր է, որ սա տեղեկության միայն մի մասն էր` առաջին փաթեթը։ Բացառված չէ, որ առաջին հաղորդագրությանը հետևեն լրացուցիչ տվյալներ, որոնք կստակեցնեն, թե ինչ կապ կա Հայաստանի հետ։ Առայժմ գլխավոր հարցերի մեկն այն է, թե ինչու են իրանցիներն ընդհանրապես հրապարակել այդ լուսանկարը։

Եվս մի հնարավոր հարց. ԱՄՆ–ն կամ Իրանը ինչ–որ դժգոհություններ կհայտնե՞ն Հայաստանին` այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատանքի առնչությամբ։

Հաշվի առնելով, որ Երևանը հայտնվել է «մուրճի և զնդանի» արանքում` քիչ հավանական է, որ ԱԱԾ–ն ինչ–որ կերպ մասնակցած կամ օգնություն ցուցաբերած լինի կողմերից մեկին։

Официальный визит премьер-министра Армении Никола Пашиняна в Иран (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ի պատժամիջոցները հարվածում են Իրանին, բայց բաժին է հասնում ՀՀ–ին. ինչո՞ւ

Եվ վերջապես, որքանո՞վ են Հայաստանի հատուկ ծառայությունները տեղյակ երկրի տարածքում օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունից, հետևում ու վերահսկում այն։ Այս հարցի պատասխանը ստանալու համար մենք հարցում ենք ուղարկել Հայաստանի ԱԱԾ։

Լիովին հնարավոր է, որ Իրանի հետախուզության նախարարության վավերագրական ֆիլմից հետո Հայաստանի ԱԱԾ–ն կապ կհաստատի Իրանի և ԱՄՆ–ի գործընկերների հետ։

Հնարավոր է նաև տեղեկատվության փոխանակումը, սակայն նույնիսկ եթե նման բան լինի, դա դժվար թե հրապարակվի։ Նույնը վերաբերում է այլ մակարդակներում շփումներին։ Միանշանակ, ԱԱԾ–ում հետևություններ կանեն, որոնց մասին մենք հազիվ թե իմանանք։

Նշենք, որ փորձագիտական հանրությունում տարբեր կարծիքներ են հնչում հրապարակված կադրերի վերաբերյալ։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այդ կադրերը համարում է հարևանի հնարավորությունների ևս մի ապացույցը, որոնք պետք է հաշվի առնի հայկական կողմը։

Доллары США и иранские риалы - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Իրանն աշխատում են ազգային արժույթով առևտրի անցնելու ուղղությամբ

«Դա հիանալի օրինակ է հայաստանյան մարմինների համար, որոնք պատասխանատու են ազգի անվտանգության համար, ինչպես իրենց պահել, չքծնել ոչ մեկի առաջ, ոչինչ չխնդրել, այլ անցկացնել այն գործողությունները և այնտեղ, որտեղ նրանք հարկ են համարում», – ասաց Շաքարյանցը։

Իրանագետ Արմեն Իսրայելյանը կարծում է, որ մյուս երկրներից կադրեր հայտնվելն առաջին հերթին ներքին քարոզչական բաղադրիչ ունի։ Իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ կարող են կանխել վտանգը մինչ Իրան թափանցելը։

Նա կարծում է, որ լուսանկարները չեն մատնանշում Հայաստանի տարածքում իրանական հատուկ ծառայությունների ինչ–որ աշխատանքը։

«Ես կարծում եմ, որ լուսանկարները, օրինակ` ռեստորանում արված կադրը, կարելի է վերցնել Facebook–ից։ Հետևաբար, ես հետևություններ չէի անի Հայաստանում Իրանի աշխատանքի մասին», – ասաց Իսրայելյանը։

Նրա խոսքով` տեսագրության հրապարակումից հետո Իրանի փորձագիտական օղակներում Հայաստանի մասին չի խոսվել։ Փորձագետը նշում է նաև, որ սա առաջին նման դեպքը չէ իրանական պրակտիկայում։ Իրանի և այլ երկրների քաղաքացիներից շատերը, որոնք ձերբակալվել են լրտեսության համար, ասել են, որ այցելել են հարևան պետություններ։

Իսրայելյանը վստահ է, որ տեղեկատվական «աղմուկը» ոչ մի ազդեցություն չի ունենա երկկողմ հարաբերությունների վրա։

Լրահոս
0