00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի սահմանն ապօրինի հատած տղայի հորը ձերբակալել են Կարսում

© Photo : DHAПолиция Турции
Полиция Турции  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը, հայտնվել է 12 ձերբակալվածների շարքում:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հուլիսի 24-ի վաղ առավոտյան Կարս նահանգում իրականացված հատուկ գործողությունների շրջանակում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) նախկին և ներկայիս գործիչներ։ Ձերբակալված 12 անձանցից մեկը 2018 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի սահմանը ապօրինի հատած Ումութ Ալի Օզմենի հայրն է՝ Մուսթաֆա Օզմենը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Флаг Курдистана - Sputnik Արմենիա
Թուրքիայում բերման են ենթարկել Քրդստանի դրոշը պարզած իրաքցի զբոսաշրջիկներին. տեսանյութ

Որպես «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության Աքյաքա շրջանի նախկին նախագահ ներկայացված Մուսթաֆա Օզմենը ձերբակալվել է ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով։

Թուրքիան մեկուսանում է, Հայաստանը պիտի «ագրեսիվանա». ի՞նչ է փնտրում Երևանը «պղնձյա» կղզում

Կարսի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած գործողությունների արդյունքում ձերբակալվածների շարքերում են նաև «HDP» կուսակցության Կարսի նահանգային վարչության նախկին նախագահ Իդրիս Աղբաբան, Մարդու իրավունքների կազմակերպության (İHD) Կարսի գրասենյակի ղեկավար Գյուլդանե Քըլըչը, HDP ղեկավարներից Նուրիյե Էրքմենը, Թուղբա Յաղըշլըն, Օքթայ Թյուլը, HDP-ից Կարսի քաղաքապետարանի ավագանու անդամ Մունեվվեր Սուբաշըն։

Կայքը նշում է, որ ընդհանուր առմամբ Թուրքիայում վերջին ժամանակաշրջանում մեծ թափ են ստացել HDP-ական գործիչների դեմ իրականացվող հետապնդումները։ Նրանք բոլորն էլ հիմնականում մեղադրվում են ահաբեկչական խմբավորմանն աջակցելու կամ անդամակցելու մեջ:

Մուսթաֆա Օզմենի որդին՝ Ումութ Ալի Օզմենը, 2018 թվականի հուլիսի 24-ին ապօրինի հատել էլ Հայաստան-Թուրքիա սահմանը և բերման էր ենթարկվել։ Նա ազատ էր արձակվել և վերադարձել Թուրքիա մոտ 64 օր կալանավորի կարգավիճակում Հայաստանում մնալուց հետո։

Լրահոս
0