ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ
«Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախատեսվում է նաև նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում:
Արմեն Սարգսյանը «Մեգերյան կարպետին» առաջարկել է գործունեություն ծավալել նաև Գյումրիում