ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Այսօր Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 80-րդ կիլոմետրում LEXUS RX 300 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Կան վիրավորներ:
Ինչպես տեղեկացանք Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքէջից՝՝ վթարը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 06:30-ի սահմաններում:
ՀՀ Լոռու մարզի բնակիչ, 1972թ.ծնված Կ. Խ-ի վարած «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր՝ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Ա. Ա-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել «LEXUS RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։
Գործով զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:
Ողբերգական վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. բախվել են «Գազելն» ու «ԶԻԼ»–ը