ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Երևանի 15-րդ թաղամասում գտնվող «Էլիզա» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, հուլիսի 23-ին, ժամը 10:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող ռեստորանում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ:
Այլ տեղեկություններ ԱԻՆ-ից այս պահին չեն հայտնում՝ խոստանալով դա անել առաջիկայում:
Աննախադեպ աճ. ԱԻՆ–ում նշել են հայաստանյան հրդեհների գլխավոր պատճառը