ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է Hyundai Sonata մոդելի էլեկտրաբենզինային տարբերակը։ Այս մասին հայտնում է cnet.com-ը։
Հիբրիդային Sonata-ի վրա ներկառուցված արևային մարտկոցները թույլ են տալիս ավելացնել ընթացքի պաշարը։ Արտադրողը վստահեցնում է, որ եթե արևային մարտկոցները մեկ օրում աշխատեն 6 ժամ, ապա ընթացքի պաշարը կավելանա 1300 կմ-ով։
Նոր սերնդի ավտոմեքենան հագեցած է ASC (Active Shift Control) համակարգով, որի միջոցով փոխանցման տուփը 30 տոկոսով արագ է աշխատում։ Մեքենան ունի երկլիտրանոց GDi շարժիչ և էլեկտրական շարժիչ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 195 ձիաուժ։ Միջին ծախսը 5 լիտր է (100 կիլոմետրի ընթացքում)։
Google-ը գտնված թերությունների համար պատրաստվում է մինչև 150 հազար դոլար վճարել
Hyundai-ի ինժեներները ավելացրել են թվային բանալու համակարգը, որը թույլ է տալիս մեքենայի տիրոջը սմարթֆոնի միջոցով կառավարել կենտրոնական կողպեքը, անվտանգության համակարգը և նույնիսկ միացնել ու անջատել շարժիչը։
Մեքենան ունի նաև վարորդին օգնող ժամանակակից համակարգեր, որոնք ավտոմեքենան պահում են գծի վրա, կարողանում են ինքնուրույն կանգնեցնել մեքենան և խուսափել ճանապարհային պատահարներից։