ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուրախների և հնարամիտների «Նոր հայեր» թիմի որոշ անդամներ այս տարի մեկնել են Ճապոնիա: Նրանց հետաքրքրաշարժ ճամփորդությունից սոցցանցերում արդեն լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել:
Պրոդյուսեր, հաղորդավար և դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, Instagram-ի էջում նոր, հումորային տեսանյութ է հրապարակել։
Посмотреть эту публикацию в Instagram
«Էս ճապոնացու կյանքն էլ կյանք չի»,- գրել է Մենչը, իսկ տեսանյութում հումորով դժգոհել ճապոնացիների հագուստից:
Թիմի հետ է նաև երգիչ Հայկոն, ով նույնպես իր բաժանոդներին ներկայացնում է ճամփորդությունից հետաքրքիր դրվագները:
Посмотреть эту публикацию в Instagram
Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ տղաները լավ ժամանակ են անցկացնում:
Ինչպես հայտնի է, Ուրախների եւ հնարամիտների «Նոր հայեր» թիմը յուրաքանչյուր տարի համատեղ հանգիստ է անցկացնում որևէ երկրում։ Նախորդ տարի, օրինակ, նրանք մեկնել էին Տանզանիա:
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ ճանապարհորդությունը կազմակերպում է Comedy Club Production-ի հիմնադիր, «Գազպրոմ մեդիա, ժամանցային հեռուստաալիքներ» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Ջանիբեկյանը, որը ևս նրանց հետ մեկնել է Ճապոնիա:
Մնա միշտ Ավետաբեր. Նազենի Հովհաննիսյանը նկար է հրապարակել և շնորհավորել է Ավետ Բարսեղյանին
«Նոր հայեր» թիմը ձևավորվել է 1994 թվականին։ Նորաստեղծ թիմի հիմքը կազմել են ՈՒՀԱ Հայկական առաջին լիգայի մասնակիցները։ 1997 թվականին «Նոր հայերը» դարձել են չեմպիոն, իսկ 1999 թվականին` փոխչեմպիոն։