ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակության և կապերի հետ վարչությունից:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության»,-ասված է ուղերձում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով:
ՀՀ վարչապետը Շառլ Միշելին ամենայն բարիք և հաջողություններ է մաղթել, իսկ բարեկամ բելգիացի ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն: