ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզում ծառահատման բիզնեսի վերաբերյալ նոր բացահայտումներ են արվել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Իջևանի փայտամշակման արտադրամասում ոստիկանները հայտնաբերել են 11 խմ արկղերի դետալներ ու հատված տախտակներ։
Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը
Գանձաքար գյուղի փայտի վերամշակման արտադրամասում հայտնաբերել է 16 խմ վառելափայտ, ևս 30 խմ վառելափայտ էլ հայտնաբերվել նույն գյուղի փայտածուխի արտադրամասում։ Այստեղ նաև 400 պարկ պատրաստի փայտածուխ է եղել։ Իսկ Գանձաքարին կից անտառային հատվածում հայտնաբերվել է 22 խմ փայտանյութ։
Տավուշի մարզի Գեղահովիտ գյուղում գործող արտադրամասում ոստիկանները հայտնաբերել են 11 գերան ու ևս 22 խմ տախտակ։
Խնդիրներն ավելի են խորանում` լուծվելու փոխարեն. քաղաքագետը` Փաշինյանի ու Իջևանի մասին
Նշանակվել են փորձաքննություններ, նախապատրաստվել են նյութեր։
Իջևանի բողոքի ակցիայից հետո 22 անձ է բերման ենթարկվել. 11 անձի փորձում են հայտնաբերել