ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայտնի մոդել և դերասանուհի Իրինա Շեյքը լուսանկարվել է Vogue Spain ամսագրի համար։ Իրինան լուսանկարները հրապարակել է Instagram–ի իր էջում։
Ովքեր են «Միսս Աշխարհ Արմենիայի» լավագույն 5-յակի գեղեցկուհիները.մանրամասներ նրանց կյանքից
Գեղեցկուհու լուսանկարներից մեկը զարդարել է հեղինակավոր ամսագրի շապիկը։ Լուսանկարում մոդելը պառկած է ավտոմեքենայի հետևի նստարանին։ Նրա հագին միայն ներքնազգեստ է և զուգագուլպաներ։
«Թուլացրու մկաններդ... և նայիր», – լուսանկարին կից գրել է Շեյքը։
Посмотреть эту публикацию в Instagram
Մոդելը լուսանկարվել է նաև շքեղ սև ավտոմեքենայի ֆոնին։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Իրինան ևս մեկ լուսանկար է ներկայացրել իր երկրպագուներին։ Գայթակղիչ գեղեցկուհին դարձյալ ներքնազգեստով է, սակայն այս անգամ նաև պիջակ է հագել։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիացական մեկնաբանությունները չեն ուշացել։
«Գեղեցկուհի», «Հիասքանչ է», «Այս հայացքը», «Այ թե ոտքեր են։ Սուպեր», «Անզուգական», «Աստվածուհի», –գրել են օգտատերերը։
Շեյքի լուսանկարներն արդեն հարյուր հազարավոր բաժանորդների հավանությանն են արժանացել։
Իրինա Շայխլիսլամովան ծնվել է 1986 թվականի հունվարի 6-ին Եմանժելինսկ քաղաքում, որը գտնվում է Չելյաբինսկի հարևանությամբ։ Ընտանիքը հարուստ չէր. հայրը` Վալերին, աշխատում էր հանքահորում, մայրը` Օլգան, երեխաներին դաշնամուրի դասեր էր տալիս։ Իրինան մեծ դժվարությունների միջով է անցել մոդելային կարիերայում ինչ–որ բանի հասնելու համար։
«Գեղեցկությունը՝ նպատակով». գեղեցկուհիներ Դայանան ու Լիանան մեծ ծրագրեր ունեն. տեսանյութ
Այսօր նա միջազգային մակարդակի մոդել է։ Իրինայի անունը վաղուց դուրս է եկել Ռուսաստանի սահմաններից. Նա նույնիսկ հասցրել է նվաճել հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերի սրտերը։ 2016թ.–ին Քուփերի հետ ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը` Լեա դե Շեյն Շեյք–Քուփերը։ Այս տարվա մայիսի վերջին հայտնի դարձավ, որ Շեյքն ու Քուփերը բաժանվել են։ Լուրեր էին պտտվում, որ դերասանը սիրավեպ ունի երգչուհի Լեդի Գագայի հետ։ Սակայն վարկած կա նաև, որ զույգի տարաձայնությունների պատճառը Քուփերի մայրն է` Գլորիան։
Գեղեցկության 23 երանգները. «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը` լուսանկարներով