00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա կարող էր ռումբ նետել Երևանի վրա. Հայաստանի երկնքում տեղի ունեցած մարտի պատմությունը

© Photo : Public domainСоветский истребитель-перехватчик Су-15
Советский истребитель-перехватчик Су-15 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1981 թվականի հուլիսի 18-ին ԽՍՀՄ պետական սահմանը խախտեց Canadair CL-44–ը։ Արգենտինական ավիաընկերություններից մեկի ինքնաթիռը, որը ղեկավարում էր շվեյցարական անձնակազմը, մաքսանենգ զենքի խմբաքանակն Իրան էր տեղափոխում այն ժամանակվա Հայկական ԽՍՀ օդային տարածքով։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. 1981 թվականին Հայաստանի երկնքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունն այսօր շատերն են մոռացել։

Заслуженный летчик-испытатель СССР, Герой Советского Союза, полковник Эдуард Елян. - Sputnik Արմենիա
Արյան ու փետուրների միջով՝ ի հեճուկս դավադիր ֆրանսիացու. ինչպես Յոլյանը վայրէջքի գնաց

Նշված թվականի հուլիսի 18-ին ԽՍՀՄ պետական սահմանը խախտեց Canadair CL-44–ը։ Արգենտինական ավիաընկերություններից մեկի տրանսպորտային ինքնաթիռը, որը ղեկավարում էր շվեյցարական անձնակազմը, մաքսանենգ զենքի խմբաքանակն Իրան էր տեղափոխում այն ժամանակվա Հայկական ԽՍՀ օդային տարածքով։

Օդանավը կալանելու համար 2 զույգ Սու-15ՏՄ վեր խոյացան, սակայն չկարողացան հայտնաբերել հնարավոր թիրախը և, սպառելով վառելիքի ամբողջ պաշարը, վերադարձան վրացական Վազիանի օդանավակայան։

Այդ օրը կապիտան Վալենտին Կուլյապինը հերթապահ էր. սովորաբար երկու անձնակազմ էր հերթապահում, ևս երկուսը պահեստային էին՝ օդային տագնապի դեպքում օժանդակելու համար։ Կուլյապինի առաջ խնդիր դրվեց վայրէջքի հարկադրել անկոչ հյուրին, որը մե՛կ հատում էր Հայաստանի օդային տարածքը, մե՛կ որոշ ժամանակով լքում այն։

Ռիսկ, բայց հաշվարկով. երբ «Արմենիա» օդանավի հրամանատարը որոշեց թռչել միայն դուխի հաշվին

Վալենտինը սահմանախախտին հայտնաբերեց 11 հազար մետր բարձրության վրա, մոտեցավ նրան ու սկսեց զուգահեռ ընթանալ։ Սահմանախախտին ազդանշաններ տվեց, որպեսզի հետևի իրեն։ Սակայն վերջինը որևէ կերպ չարձագանքեց ու շարունակեց թռչել` ուղղվելով սահմանի կողմ։ Այդ ժամանակ հրաման եկավ` խոցել։

Հայաստանի օդային սահմանի ընդհատված անվտանգությունը. հեքիաթ և իրականություն

Sputnik ռադիոկայանի իսպանական ծառայության թղթակիցը կարողացել է գտնել Վալենտին Կուլյապինին և զրուցել ռազմական օդաչուի հետ: Ավիացիայի վետերանը մանրամասն հիշել է այդ օրը։

© SputnikՎալենտին Կուլյապին
Նա կարող էր ռումբ նետել Երևանի վրա. Հայաստանի երկնքում տեղի ունեցած մարտի պատմությունը  - Sputnik Արմենիա
Վալենտին Կուլյապին

«Լսեցինք, որ հերթապահ անձնակազմին են բարձրացնում, հագանք հանդերձանքը, հասանք ինքնաթիռին, զեկուցեցինք թռիչքի պատրաստ լինելու մասին, մեզ ասացին` սպասեք, առաջին աստիճանի պատրաստություն է լինելու։ Ընդամենը մի քանի րոպե անց ինձ հրահանգեցին` թռի՛չք։ Թռա, հաջորդ հրահանգը՝ ֆորսաժը չանջատել, հնարավոր նվազագույն ժամանակում ամբողջական ֆորսաժով գնալ դեպի սահման», – պատմում է ՌՕՈՒ 65-ամյա վետերանը։

Երբ կապիտանն անցել է մարտական կառավարման, լսել է, որ օդաչուներից մեկը զեկուցում է թիրախը տեսնելու մասին, սակայն նա առաջ է անցել թիրախի ցածր արագության պատճառով։ Օդաչուն կրկին մոտեցել է թիրախին և նորից է առաջ անցել։

Որոշ ժամանակ անց դարձյալ հայտնել են, որ թիրախը հատել է պետական սահմանը և 8 հազար մետր բարձրության վրա ընթանում է կոնկրետ ուղղությամբ։

«Ես մոտեցա նրան, նման էր խորհրդային Իլ-18-ին։ Հրահանգ ստացա հարկադրել սահմանախախտին վայրէջք կատարել օդանավակայանում։ Մի քանի րոպե անց թիրախը շրջվեց ու սլացավ սահմանի երկայնքով», – հիշում է Կուլյապինը։

Մի քանի անգամ անկոչ հյուրը նույնիսկ փորձել է վախեցնել խորհրդային օդաչուին` շատ մոտ գալով կործանիչին` հույս ունենալով, որ նա կվախենա դիպչել տրանսպորտային ինքնաթիռի պրոպելլերներին։

1-й секретарь ЦК Компартии Армении Сурен Арутюнян выступает с докладом (30 мая 1989). Москвa - Sputnik Արմենիա
Միջադեպ երկնքում. ինչպես Սուրեն Հարությունյանը թույլ չտվեց խոցել իր ուղղաթիռը

Ի վերջո, Կուլյապինը ստացել է «ոչնչացնել թիրախը» հրամանը։ Սակայն խնդիր է ծագել։ Բանն այն է, որ Կուլյապինից բացի, արգենտինական ինքնաթիռին է հետևել նաև մեկ այլ խորհրդային կործանիչ, և եթե Կուլյապինը գրոհեր ինքնաթիռը հրթիռների օգնությամբ, նրանք կարող էին խանգարել միմյանց։

Այդ ժամանակ Կուլյապինը որոշել է խոյահարել «արգենտինացուն»։ Առաջին փորձը ձախողվել է։ Երկրորդ անգամ որոշել է հարվածել թևի տակ և կայունացուցիչին։

Բախումը թույլ է եղել, բայց, չգիտես ինչու, օդաչուի ծնկներին ապակու բեկորներ են թափվել։ Նա որոշել է կատապուլտվել։

Ստալինի համար ամառանոցներ կառուցող Մերժանովը միայն մահից առաջ տուն ստացավ

«Իմ պարաշյուտը բացվեց, ես վերևից հասցրի տեսնել, որ սահմանախախտն ընկնում է, ինձնից ներքև է։ Մտածեցի` նա այդ վիճակից այլևս դուրս չի գա. կա՛մ հարթ պտույտէջք է կատարել, կա՛մ կտրուկ պարուրակ։ Շառավիղը, որով ընթանում էր, շատ փոքր էր։ Նա չէր կարողանում հեռանալ։ Գործողությունները տեղի էին ունենում Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար հանրապետության սահմանի մերձակայքում», – պատմում է նա։

Երբ Կուլյապինը բարեհաջող վայրէջք է կատարել, նրան երկու հայեր են պատահաբար տեսել և խոսել ռուսերեն, որից հետո օդաչուն հանգստացել է։ Այնուհետև նրան փոխանցել են ոստիկանությանը, իսկ ոստիկանությունը` սահմանապահներին։ Սահմանապահներն էլ տարել են մշտական տեղակայման վայր։

«Ինքնաթիռը խոցելու հրամանն ինձ տվել էր փոխգնդապետ Բաղդասարյանը։ Նա հետո խոստովանեց, որ այդ պահին որոշակի կասկածներ ուներ այդ ինքնաթիռի վերաբերյալ։ Բաղդասարյանն ասաց` մի պահ պատկերացրել է, որ այդ ինքնաթիռը ռումբեր է տեղափոխում և պատրաստվում է դրանք Երևանի վրա նետել, որտեղ նա շատ բարեկամներ ունի։ «Ինչպես եմ հետո նրանց աչքերի մեջ նայելու», – ասաց նա ինձ։ Հենց այդ պատճառով է փոխգնդապետը ինքնաթիռը վերացնելու հրաման տվել», – ասում է Կուլյապինը։

Կապիտանը լավ էր հասկանում, թե ինչ ռիսկի է դիմում։ Ոչ բոլորի մոտ կստացվեր հաջողությամբ կատապուլտվել և ողջ մնալ։ Սակայն խորհրդային օդաչուի բախտը բերել էր, որովհետև սահմանախախտը ցածր արագությամբ էր ընթանում, և Կուլյապինը հնարավորություն ուներ ուշադիր ուսումնասիրել և հասկանալ ինքնաթիռի բոլոր թույլ կողմերը։ Մեր հերոսը կարծում է, որ խոյահարումը օդաչուի վերջին զենքն է, դրան պետք է դիմել ծայրահեղ դեպքում։ Նա համոզված է, որ 1981 թվականի ամռանը Հայաստանի երկնքում տեղի ունեցած միջադեպը հենց այդպիսին էր։

© Photo : Screenshot / Youtube / Роскосмос ТВCanadair CL-44–ի կործանման վայրը
Նա կարող էր ռումբ նետել Երևանի վրա. Հայաստանի երկնքում տեղի ունեցած մարտի պատմությունը  - Sputnik Արմենիա
Canadair CL-44–ի կործանման վայրը

Դե իսկ սահմանը ապօրինի հատած ինքնաթիռը խոյահարման հետևանքով կորցրել է կառավարումն ու ընկել սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, օդանավում գտնվող անձնակազմի 4 անդամները, այդ թվում` Մեծ Բրիտանիայի հպատակը մահացել են։ Կուլյապինը, ինչպես արդեն նշվել էր, կատապուլտվել էր, իսկ հաջող խոյահարման համար պարգևատրվել Կարմիր դրոշի շքանշանով։

© Photo : Screenshot / Youtube / Роскосмос ТВԿուլյապինի պարգևները
Նա կարող էր ռումբ նետել Երևանի վրա. Հայաստանի երկնքում տեղի ունեցած մարտի պատմությունը  - Sputnik Արմենիա
Կուլյապինի պարգևները
Լրահոս
0