00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իջևանում միայն մտրակ կիրառելն էֆեկտ չի ունենա. ինչպիսի «բլիթներ» պիտի կիրառի պետությունը

© Sputnik / Asatur YesayantsПолицейские на улицах в Иджеване
Полицейские на улицах в Иджеване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անտառը փայտի պահեստ չէ՛, առաջինը այդ ընկալումը պետք է հատել, և մտրակից բացի, բլիթ էլ տալ։ Բնապահպանության նախկին փոխնախարարը կոնցեպտուալ հնարավոր լուծումներ է նախանշում։

Արմեն Հակոբյան, Sputnik.

Տավուշի մարզկենտրոն Իջևանում վերջին օրերին բորբոքված «անտառահատումային» կրքերը, ի վերջո, կհանդարտվեն: Բայց էականը ոչ միայն կոնկրետ մեկ իրավիճակի կամ կրքերի բորբոքման հանդարտեցումն է, այլ բուն խնդիրների վերհանումն ու դրանք բազմակողմանի, կշռադատված մոտեցումներով լուծելը:

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
«Սիրելի Սերժ, բնակարան գնեք Իջևանում». Միհրան Հակոբյանը բաց նամակ է գրել

Ամենից առաջ, պետք է ընդգծել, որ սակավանտառ մեր երկրում անտառների անխնա շահագործումն ու անտառահենությունը, մեծ հաշվով, ինքնաոչնչացման տարատեսակ է: Հայաստանի անտառածածկ տարածքը մոտ 330 հազար հա է գնահատվում (8-9 տարի առաջվա տվյալներով), որի շուրջ 60-65 տոկոսը բաժին է ընկնում երկրի հյուսիսարևելյան հատվածին՝ Լոռվա և Տավուշի մարզերին:

Բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ցավով ընդունում է այն իրողությունը, որ մենք դե ֆակտո անտառօգտագործող ենք: Ավելին՝ անտառը տարիներ, տասնամյակներ շարունակ ընկալել ենք որպես փայտի պահեստ, գերազանցապես՝ վառելափայտի՛ պահեստ` նմանվելով մարդու, որ ատամի 1 չոփի համար պատրաստ է մի ամբողջ ծառ տապալել:

Շրջակա միջավայրի նախարարն օրերս, հղում անելով «փորձագիտական գնահատականների» (ո՞ր փորձագետների մասին էր խոսքը՝ անհասկանալի մնաց-թղթ.), հայտարարեց, թե Հայաստանում տարեկան 500 հազարից մինչև 1 միլիոն խմ ծավալով ապօրինի փայտ է հատվում, իսկ այդ ոլորտում ստվերային բիզնեսի շրջանառությունն էլ շուրջ 40 մլն դոլարի է հասնում:

Полицейские на улицах в Иджеване - Sputnik Արմենիա
Իջևանի բողոքի ակցիայից հետո 22 անձ է բերման ենթարկվել. 11 անձի փորձում են հայտնաբերել

Նախարարի նախկին տեղակալը որոշակի վերապահումով է վերաբերվում արծարծված այդ թվային տվյալներին: Այսեր Ղազարյանի խոսքով՝ մինչև 2006-07 թվականները, մասնավորապես Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում արված ուսումնասիրությունների համաձայն` 800 հազարից մինչև 1 միլիոն խմ-ի մասին էր խոսքը: Հետագայում, այլ աղբյուրների տվյալներով՝ տարեկան 500-700 հազար խմ հատումների ծավալ էր նշվում: Իսկ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի վերջին հայտարարությունը՝ 500 հազարից մինչև 1 մլն խմ-ի մասին, կասկածելի է թվում թվերի մեծ «հեռավորության» պատճառով, նույնը՝ գումարային արտահայտության վերաբերյալ:

Առհասարակ, ժամանակակից տեխնիկական միջոցներով, մասնագետների համար դժվար չէ հաշվարկել ու ճշգրտել կոնկրետ տվյալները: Օրինակ` մեր զրույցից հետո, երբ նյութը պատրաստ էր հրապարակման, Այսեր Ղազարյանը Facebook-ի իր էջում հրապարակեց Իջևանի անտառտնտեսության տարածքի՝ 2018 թվի հուլիսին ու 2019-ի հուլիսին արված արբանյակային պատկերները: Մեկ տարի անց կանաչից «ազատված» տեղամասներն ուղղակի ակներև են: Աչք ունեցողը կարող է նայել ու ինքնուրույն համեմատել:

Վերադառնանք, սակայն, փորձագետ Այսեր Ղազարյանի հետ զրույցին, որի բուն շեշտադրումը ոչ թե հենց իրավիճակային, այլ կոնցեպտուալ հնարավոր լուծումներն են:

«Անտառը տուժում է փայտանյութի կազմակերպված դուրսբերման հետևանքով: Եվ դա, առանց այդ հիերարխիկ բուրգի՝ անտառապետություն, անտառտնտեսություն տնօրեն, «Հայանտառ», ավելի բարձր օղակներ, անհնար է: Ժողովրդական խոսք կա՝ երբ գողը տնից է, կովն երդիկով էլ դուրս կհանեն»,-նշեց մեր զրուցակիցը, որ դեռ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանի խորհրդական (հասարակական հիմունքներով) եղած վերջին շրջանում բախվել է մի իրողության, երբ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին այնպիսի ելակետային տվյալներ էին ներկայացրել անտառի «վերաճի» (իրականում՝ բնական աճի) վերաբերյալ, որոնցից հետևում էր, թե կարելի է մինչև 95 հազար խմ հատում կատարել, այնինչ, իրականում 17 հազար խորանարդ մետրը կարող էր լինել հնարավոր թույլատրելի չափը:

Жители Иджевана будут намеренно сидеть здесь до тех пор, пока задержанных не отпустят - Sputnik Արմենիա
Բախում Իջևանում. ինչ են ուզում իշխանությունն ու փայտի միջոցով փող վաստակող մարդիկ

Դա օրինակ է, թե տարիներ շարունակ ինչպիսի «աչքաչափությամբ» են անտառի վերաբերյալ որոշումներ կայացվել: Էլ չասած այն մասին, որ ինչպես չորացած ծառերի թափուկի տրամադրման, այնպես էլ սանիտարական հատումների անվան տակ իրականում այլ հատումներ են արվել և ա՛յլ ծավալներով: Մեկ տարի կամ երկու տարի չէ, որ դա տեղի է ունեցել, այլ արդեն երրորդ տասնամյակն է, որ դա տեղի է ունենում: Բայց դառնանք այժմյան իրադրությանը:

Ապօրինի հատումների համար պատժողական մոտեցումների խստացումն Այսեր Ղազարյանը, իհարկե, ողջունելի է համարում: Բայց. «Խնդիրն այն է, որ միայն մտրակ կիրառելով էֆեկտ չի ստացվում: Այդպես ավելի շատ դու տանում ես դեստրուկտիվ պրոցեսներ, այդ սոցիալական շերտն ադապտացվում է, ու սկսում է շրջանցել: Բացի այդ, եթե միայն ասում եք՝ չի կարելի, դրա համար նա վճարելու է ինչ-որ տեղ, այսինքն, նաև կոռուպցիոն ռիսկեր կամ հնարավորություններ են առաջանում: Դրա համար աշխարհում ընդունված է, որ «չի կարելի»-ի կամ մտրակի հետ պետք է կիրառել բլիթի, կամ խթանման մեխանիզմներ:

Խորհրդակցեցինք ու լուծման տարբերակ առաջարկվեց. Վանեցյանը` փայտի խնդրի մասին

Այո, անտառը տարիներ շարունակ դիտվել է որպես փայտի պահեստ, ավելին, անտառաշատ վայրերում անկախությունից հետո ծնված և մեծացած սերունդը այլ բան չի էլ տեսել: Այսինքն, մենք պետք է այլընտրանք առաջարկելուն զուգահեռ տիրապետող դարձնենք այն ընկալումը, որ անտառը միայն փայտ՝ վառելիք կամ շինափայտ չէ, որ անտառն ունի մեծ ռեսուրսներ, ինչպես օրինակ՝ ուտելի սնկեր, հատապտուղներ, ընկույզ, վայրի մրգեր: Այսինքն, անտառը կայուն եկամուտ կարող է ապահովել անտառաշատ վայրերի բնակչության մի որոշակի մասին: Եվ ամենից առաջ պետք է հենց երիտասարդությանը իրազեկել, կրթել, սովորեցնել: Միայն սա է ճանապարհը, ուրիշ եղանակ չկա: Պետք է սկսել կրթադաստիարակչական աշխատանքներից, մանկապարտեզից սկսած, ըստ որում»,-նշում է Այսեր Ղազարյանը:

Выступление премьер-министра Никола Пашиняна во время рабочего визита в Тавушскую область (11 августа 2018). Иджеван - Sputnik Արմենիա
Խնդիրներն ավելի են խորանում` լուծվելու փոխարեն. քաղաքագետը` Փաշինյանի ու Իջևանի մասին

Նկատենք, որ մանուկ տարիքից մեր սերունդներին այդ մոտեցմամբ դաստիարակելու և մեծացնելու առումով հույսը հիմնականում միջազգային տարբեր կառույցների ծրագրերն ու դրամաշնորհներն են: Այնինչ, հենց այստեղ պետք է երևա պետությունը՝ իր հստակ քաղաքականությամբ, ռազմավարությամբ ու իրական կրթադաստիարակչական ծրագրերով:

Մյուս հիմնական շեշտադրումը ջերմային այլընտրանք առաջարկելն է, լինի դա օրգանական մնացորդներով բրիկետների և պելետների պատրաստումն ու իրացումը, թե արևային էներգիայի օգտագործման ժամանակակից միջոցների ավելի լայն կիրառումը: Այսեր Ղազարյանը նկատում է, որ անգամ վառարանների հարցում ենք խիստ հետ մնացած, այնինչ այդտեղ էլ կարելի էր աշխարհին համընթաց շարժվել և ավելի բարձր ՕԳԳ-ով վառարաններ ներդնել:

Ամենակարևորը՝ բոլոր այդ «բլիթները» պետք է լինեն իրական, տեսանելի, ընկալելի ու, իհարկե, հասանելի մեր հայրենակիցներին:

Մեղավորները պիտի պատժվեն. Փաշինյանն անդրադարձել է Իջևանում կատարված դեպքերին

Խնդիրը միայն այս պահին մի քանի տասնյակ կամ թեկուզ 100 մարդու աշխատանք առաջարկելը չէ: Դա կարևոր է ու անհրաժեշտ: Բայց անտառահատմանը չառնչվող աշխատանքային հնարավորություն առաջարկելը անհրաժեշտ քայլերից մեկն է միայն: Քայլերի համալիրը ենթադրում է բազմաշերտ խնդրին համարժեք բազմակողմանի ծրագիր՝ կրթական, բնապահպանական, անտառի բարիքների խելամիտ ու շահավետ օգտագործման, էներգետիկ այլընտրանքային միջոցների ներդրման, էներգախնայողության, անհառապահպանման գործուն մեխանիզմի մշտական կիրառման պարտադիր բաղադրիչներով:

Կա՞ նման ընդգրկուն ծրագիր: Այսեր Ղազարյանը նկատում է, որ ադեկվատ, լուրջ ծրագիր, ցավոք սրտի չունենք: Կունենա՞նք նման ծրագիր իրականության մեջ ու գործողությունների տեսքով: Երբևէ կունենանք: Այն ժամանակ, երբ սկսենք հասկանալ, որ անտառը սոսկ փայտանյութ չէ, և ընկալենք, որ կարելի է ապրել ու զարգանալ առանց անտառն ու բնաշխարհը ոչնչացնելու:

Ո՞վ է թիկունքից ղեկավարում անտառահատումների անօրինական ցանցը. Փաշինյանը բացում է փակագծերը

Լրահոս
0