ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու սպասավոր Տեր–Բարդուղիմեոս քահանան Նուբարաշենի գերեզմանատանը տարօրինակ ծիսակատարության հետքեր է արձանագրել։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook–ի իր էջում։
Թթի օղին փրկեց. ինչպես գերմանացի ռազմագերու որդին հոր գերեզմանը գտավ Երևանում
«Այսօր տեղեկացա, որ Նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա, որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված: Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ»,– գրել է հոգևորականը:
Համադրելով այս ամենը` Տեր– Բարդուղիմեոսը եզրակացրել է, որ այդ մարդիկ երևի էմոյականներ են եղել և ինչ–որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:
«Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք, մաքրեք ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղեք առավել ուշադիր»,– գրել է նա է նա:
Ի դեպ, քահանան հայտնել է նաև, որ նույն գրառումը Facebook–ում կատարել է երկու անգամ, քանի որ առաջինը ինչ–ինչ պատճառներով անհետացել է հրապարակելուց րոպեներ անց։