ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 0:4 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հասակակիցներին ու հրաժեշտ տվեց Եվրոպայի առաջնությանը` բաց թողնելով 12 գնդակ և խփելով մեկը: Ա խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները:
![Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/44/19704485_0:0:1211:807_600x0_80_0_0_0a23bd8d65cbd2407b4c01e525801fda.jpg)
Հայաստանի հավաքականը պորտուգալացների հետ խաղից առաջ կայացած երկու խաղերում պարտություն էր կրել ու արդեն շանս չուներ կիսաեզրափակիչ դուրս գալու: Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականը նախորդ երկու խաղերում վաստակել էր չորս միավոր և խմբում առաջին տեղը գրավելու համար պետք է հաղթեր, քանի որ նույն շանսերը ունեին նաև իսպանացիները զուգահեռաբար ընթացող խաղում:
![Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/44/19704480_0:0:1480:986_600x0_80_0_0_a1bd6ab87eae8f00112cf04ce35671a1.jpg)
Խաղի մեկնարկից նախաձեռնությունը պորտուգալացիներին էր: Մեր հավաքական, մեծ ուժերով պաշտպանվելով, հակագրոհում էր: Վտանգավոր պահերով մերոնք զիջում էին մրցակցին, ու կարելի է ասել, որ գոլը մեր դարպասին հասունանում էր, չնայած Հայաստանի հավաքականը պայքարում էր: Բայց գնդակը, այնուամենայնիվ, հայտնվեց մեր թիմի դարպասում:
Իսպանիան Իտալիային հաղթեց Հայաստանում և դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ. լուսանկարներ
Տուգանային հրապարակում խախտման համար Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն էլ հստակ իրացրեց պորտուգալացիների ավագ Վիտոր Պեռեյրան: Բաց թողած գնդակից անմիջապես հետո մեր հավաքականը կարող էր խփել պատասխան գնդակը, բայց եզրափակիչ հարվածը արդյունավետ չստացվեց:
![Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/65/19706512_0:0:1200:1800_600x0_80_0_0_b02b60279af0f6e2aaea42ec9f47197b.jpg)
Երկրորդ կեսում Պորտուգալիայի հավաքականը զարգացրեց ձեռք բերած հաջողությունը, և Ժոաու Մարիույի գեղեցիկ գոլից հետո հաղթում էր արդեն 2:0 հաշվով: Հետո, ինչպես ասում են, արդեն տեխնիկայի գործ էր Պորտուգալիայի հաղթանակը: Տյագու Գոյվեան գլխի հարվածով երրորդ գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը: Խաղի ելքը վճռված էր, ու երկու թիմերն էլ ավելի ազատ էին գործում: Չնայած մեր թիմի պայքարելու ցանկությանը զգացվում էր մրցակցի ավելի բարձր վարպետությունն ու փորձը: Այդ պատճառով էլ Տյագու Գոյվեան դուբլ ձևակերպեց, իսկ Պորտուգալիան հաղթեց 4:0 հաշվով:
![Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/67/19706794_0:62:1601:1068_600x0_80_0_0_64034278bbaea4aa6d84f6d6f717e348.jpg)
![Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/64/19706485_0:0:1600:1006_600x0_80_0_0_8245a04000b201aa4141b1a643d27716.jpg)
![Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/64/19706495_0:46:1600:1052_600x0_80_0_0_98623e418788abbb10d6a446ccd5cc51.jpg)
![Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/64/19706490_0:0:1601:1006_600x0_80_0_0_ffcb22d6513f806209545e34ed4919d1.jpg)
![Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/66/19706685_0:62:1601:1068_600x0_80_0_0_6258b54a05e629804f549431847be8a8.jpg)
![Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/65/19706507_0:0:1601:1006_600x0_80_0_0_a846f13d02cb57d36db01e92deb10bea.jpg)
![Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/65/19706500_0:62:1600:1068_600x0_80_0_0_d01a54f2309a74dab56699910d809dc4.jpg)
![Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/44/19704421_0:0:1178:741_600x0_80_0_0_2c7384d16f4054b752d22fd632d99384.jpg)
![Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1970/67/19706761_0:0:1601:1006_600x0_80_0_0_dd634e83c9154fc5531b8edc34363e52.jpg)