ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Երեկ երեկոյան սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մի քաղաքացի ահազանգել է շտապօգնություն և խնդրել, որ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղում գտնվող 14-րդ շենք խումբ գնա։ Շենքի հարկերից մեկից մի երիտասարդ նետվել էր բակ։ Ժամանած բժիշկներն արձանագրել են, որ երիտասարդը մահացել է ու տեղեկությունը փոխանցել ոստիկանության տարածքային բաժին։
Պարզվել է, որ ինքասպան է եղել նույն շենքի 37-ամյա մի բնակիչ, որն ապրում էր մոր հետ։ Տղամարդը հենց ծնողի ներկայությամբ էլ ցած է նետվել շենքից։ Նրանք ապրում են 6-րդ հարկում։
Իրավապահները պարզում են, թե որն է եղել այդ ծայրահեղ քայլի դրդապատճառը։