https://arm.sputniknews.ru/20190719/haytni-e-inchu-e-yerevan-moskva-chvertn-irakanacnox-inqnatirum-tsux-lcvel-19680084.html
Հայտնի է` ինչու է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ծուխ լցվել
Հայտնի է` ինչու է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ծուխ լցվել
Sputnik Արմենիա
Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են ինքնաթիռի սրահում տարածված ծխի պատճառը, որի հետևանքով օդանավում խուճապ է սկսվել ու մարդիկ են տուժել։ 19.07.2019, Sputnik Արմենիա
2019-07-19T12:14+0400
2019-07-19T12:14+0400
2019-07-19T12:18+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1843/44/18434494_0:289:3072:2027_1920x0_80_0_0_ecede4626e6f341394e6816d5dd77f9a.jpg
մոսկվա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1843/44/18434494_0:118:3072:2048_1920x0_80_0_0_c8d4ebf4a0d24f031bc7fb454761fa55.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, մոսկվա, երևան, շերեմետևո
հասարակություն , հայաստան, մոսկվա, երևան, շերեմետևո
Հայտնի է` ինչու է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ծուխ լցվել
12:14 19.07.2019 (Թարմացված է: 12:18 19.07.2019) Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են ինքնաթիռի սրահում տարածված ծխի պատճառը, որի հետևանքով օդանավում խուճապ է սկսվել ու մարդիկ են տուժել։
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռում ծխի պատճառը եղել է հիդրավլիկ հեղուկի գոլորշիների և յուղի հայտնվելը օդափոխության համակարգում։ Այս մասին հայտնում է tv360ru տելեգրամ ալիքը` հղում անելով Քննչական կոմիտեին։
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Ուղևորներին սկսել են տարհանել։ Հրմշտոց է սկսվել, որի ժամանակ տուժել են 8 մարդ։
Մոսկվա–Երևան չվերթն ընդհատած ինքնաթիռի կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ
Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հրապարակած հաղորդագրության համաձայն` ինքնաթիռը թափավազքի փուլում ընդհատել է թռիչքը ժամը 00։55–ին։
Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից երկուսը հիվանդանոցում են
Անձնակազմը հաղորդել է խցիկում առաջացած ծխի մասին, և դրա հետ կապված՝ թռիչքը դադարեցնելու մասին որոշում է ընդունվել։ Ինքնաթիռում եղել են 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, տարհանումը կատարվել է փչովի սանդուղքով։ Օդանավը զննելու ժամանակ բաց կրակ չի նկատվել։