ԵՐԵՎԱՆ, 19 Հուլիս - Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ԲԴԽ նախագահ է ընտրել Ռուբեն Վարդազարայնին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԲԴԽ-ն։
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի պահանջներով, այսօր՝ հուլիսի 19-ին, կազմակերպեց Խորհրդի նախագահի ընտրությունը: Օրենքով սահմանված կարգով՝ Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրեց Ռուբեն Վարդազարյանին»,-նշված է ԲԴԽ հաղորդագրության մեջ:
Գագիկ Հարությունյանի հրաժարականն 1-ին քայլն է. բարեխիղճ դատավորները վախենալու առիթ չունեն
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:
© Photo : official site of the Supreme Judicial CouncilԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը