00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցապ ծառայության պետի տեղակալը Զարուհի Բաթոյանին ասել է, որ հետապնդման է ենթարկվում

© Sputnik / Aram NersesyanМинистр труда и социальных вопросов Армении Заруи Батоян в гостях радио Sputnik
Министр труда и социальных вопросов Армении Заруи Батоян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի` աղմուկ հանած պաշտոնանկությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել նրա անմիջական ղեկավարի առաջարկով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` մեկնաբանելով տարաբնույթ մեկնաբանությունների թեմա դարձած իր հրամանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի` աշխատանքից ազատվելու լուրը հայտնի դարձավ հուլիսի 16-ին։ Օհանյանը Facebook-ում գրել էր, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա:

«Ծառայության պետի տեղակալը խնդիր էր տեսնում և կասկածներ ուներ, որ իր հանդեպ ինչ–որ հետապնդում է իրականացվում։ Ես առնվազն 3 անգամ հանդիպել եմ նրա հետ, այդ թվում աշխատանքից ազատվելու հրամանից առաջ` նախապես տեղեկացնելով և խոսելով խնդիրը կարգավորելու հնարավորության մասին, որպեսզի աշխատանքային մթնոլորտը պահպանենք ու աշխատանքի արդյունավետությունն ապահովենք, բայց լուծումներ չեղան»,– ասաց նախարարը։

Բաթոյանը հայտնեց նաև, որ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանն ու պետի տեղակալ Արսեն Օհանյանը մինչ վերջինի պաշտոնանկությունը հանդիպել են վարչապետի աշխատակազմի հետ, բայց խնդիրը չի լուծվել։

И.о. замминистра труда и социальных соц.вопросов Заруи Батоян на акции, посвященной международному дню людей с инвалидностью (3 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաթոյանն այցելել է Իզմիրլյանի անվան մանկատան պատուհանից ընկած երեխային

«Այսինքն` խնդիրն աշխատանքային կարգով չլուծվեց, և պետն առաջարկեց ազատել, և քանի որ այլ հանգուցալուծում չկար, ըստ ընթացակարգի` ազատվել է աշխատանքից»,– մեկնաբանեց Բաթոյանը։

Մեր հարցին, թե ինչ հետապնդման մասին է կասկածներ հայտնել ծառայության պետի տեղակալը, Բաթոյանը պատասխանեց. «Ես մեր զրույցների ընթացքում խրախուսել եմ Օհանյանին, որպեսզի, եթե ունի կասկածներ և ունի որևէ մտահոգություն` պետի` օրենքի սահմաններում գործունեություն ծավալելու վերաբերյալ, ապա դիմի իրավապահներին կամ համապատասխան քայլեր ձեռնարկի, որպեսզի առկա խնդիրները, եթե այդպիսիք կան, վերացվեն»։

Նախարարը նշեց, որ խոստացել է նաև այդ պարագայում աջակցել Օհանյանին, բայց վերջինը գերադասել է չդիմել իրավապահներին ու դրա փոխարեն ազատվել է պաշտոնից։

Վանեցյանի մայրն անգործ չմնաց

Ի դեպ, իր պաշտոնանկության մասին Օհանյանը Facebook-ում այսօր գրառում է արել` մասնավորապես նշելով, որ Սոցապ ծառայությունում աշխատելն իր համար լավ փորձ էր մոտիկից ծանոթանալու պետական ապարատին, ներքին կառուցվածքին ու կադրերին։ «Չգիտեմ այլևս կաշխատեմ կառավարությունում, թե չէ, բայց հաջորդ անգամ առաջարկ ստանալուց մի լավ կմտածեմ, նոր որոշում կկայացնեմ»,– նշում է Օհանյանը։

Հիշեցնենք` Օհանյանը պաշտոնից ազատվել էր հուլիսի 16-ին` նախարարի հրամանով։

Ստեղծված իրավիճակը մամուլում մեկնաբանվեց որպես 2 հեղափոխական նորեկ կադրերի` ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի ու նրա տեղակալ Արսեն Օհանյանի անհաշտ պայքարի հետևանք։

Օհանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018–ի սեպտեմբերի 4–ին։

Վարչապետ Փաշինյանը նոր նշանակում է արել

Լրահոս
0