00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մյուսներն ո՞ւր են. Փաշինյանը պահանջում է գտնել Իջևանի դեպքերի բոլոր մասնակիցներին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (6 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանապետի տեղակալը ասաց, որ այս պահին հիվանդանոցում են մնում 8 ոստիկան։ Նրանցից 2-ը բուժումը կշարունակեն ստացիոնար, մնացած 6–ը` ամբուլատոր պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց Իջևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին հայտարարությամբ։ Նա հայտնեց, որ բողոքի ակցիայի մասնակիցների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել 12 ոստիկան և 2 քաղաքացի։

Начальник полиции Валерий Осипян в Иджеване (18 июля 2019)  - Sputnik Արմենիա
Ցուցարարները խոսում էին նախապայմանով. Օսիպյանը մեկնաբանել է Իջևանի միջադեպը

«Ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը։ Միանգամից ասեմ, որ կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որևէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,– ասաց վարչապետը` խոսքը փոխանցելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանին, ով նոր էր վերադարձել Իջևանից։

Նա հայտնեց, որ շուրջ 500 իջևանցիներ երեկ փակել են Իջևան–Վրաստան ավտոճանապարհը` պահանջելով հանել մարզում տեղադրված պահակետերը, որոնք կոչված են կանխելու ապօրինի ծառահատման ու բնափայտի տեղափոխման դեպքերը։

«Ոստիկանությունն օրենքի շրջանակներում պատնեշ էր կազմել։ Ուզում էինք բացել փողոցները։ Այդտեղ տեղի ունեցավ բախում։ Բողոքավոր հատվածը` փայտերով, քարերով, մահակներով վնասվածքներ պատճառեց մի խումբ մեր ոստիկանների»,– ասաց Մովսիսյանը` հավելելով, որ վնասվածքները, բարեբախտաբար, վտանգավոր չեն։

«Մեր մոտեցումը միանշանակ է և անդրդվելի». Տավուշի մարզպետը խոսել է. տեսանյութ

Ոստիկանապետի տեղակալը հայտնեց, որ այս պահին հիվանդանոցում են մնում 8 ոստիկան։ Նրանցից 2-ը բուժումը կշարունակեն ստացիոնար, մնացած 6–ը` ամբուլատոր պայմաններում։

В Иджеван стянуты войска полиции после произошедших столкновений из-за запрета на вырубку леса (18 июля 2019)  - Sputnik Արմենիա
Իջևանի անկարգությունների դեպքով 13 անձ է ձերբակալվել

Վարդան Մովսիսյանի խոսքով` Իջևանում նախատեսվում է ավելի ուժեղացված ծառայություն իրականացնել։ Իրավիճակը ներկա պահին վերահսկվում է, մայրուղիները բաց են, ոստիկանապետն այս պահին Իջևանում է։

Անդրադառնալով քաղաքացիների նկատմամբ կիրառված միջոցներին, Մովսիսյանը հայտնեց, որ բողոքի ակցիայի ակտիվիստներից 19 հոգի բերման է ենթարկվել, որոնցից 13-ը ձերբակալված են, 6-ը` ստորագրությամբ ազատ են արձակվել։

Վարչապետն, ընդհատելով ոստիկանության պետի տեղակալի զեկույցը, նշեց, որ իր տեղեկություններով բերման ենթարկվածների թիվը պետք է ավելի մեծ լիներ։

«Շուրջ 30 հոգի կազմակերպիչները (ակտիվիստ բառն այստեղ կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ օգտագործել) պետք է բերման ենթարկվեին։ Մյուսները ո՞ւր են»,– ասաց վարչապետը։

Վարդան Մովսիսյանը հաստատեց, որ իրականում պոտենցիալ բերման ենթարկվողների ցուցակն ավելի մեծ է եղել, բայց ոստիկանները գնալով նրանց գրանցման հասցեներով, նրանց տեղում չեն հայտնաբերել։

Մեղավորները պիտի պատժվեն. Փաշինյանն անդրադարձել է Իջևանում կատարված դեպքերին

Այդուհանդերձ, Մովսիսյանը վստահեցրեց, որ բացառված է հիշյալ անձանց` հանրապետությունից դուրս գալը։ Ոստիկանները շարունակում են փնտրել նրանց։

Հիշեցնենք` երեկ` հուլիսի 17-ի ուշ երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ էին տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության 12 ծառայողներ ու 1 քաղաքացի վիրավորվել է:

Դեպքի վայր էր մեկնել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, Իջևան էին տեղափոխվել նաև մեծ քանակությամբ ոստիկանության ուժեր։

Լրահոս
0