ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Դավիդ Օվասապյանին տարկետում է տրվել պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից։
Որոշման նախագծում նշվում է միայն, որ մարզիկն ազատվել է բանակ զորակոչվելուց`սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար։
Հիշեցնենք` 2018թ.-ին Սլովակիայի Տրնավա քաղաքում տեղի ունեցած ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Դավիթ Օվասապյանը նվաճել էր արծաթե մեդալ։
2019թ.–ի ամռանը հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում նախանշված միջազգային մրցաշարերին:
Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի օրերս տարածած հաղորդագրության համաձայն` Դավիթ Օվասապյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում օգոստոսի 7-11-ը կմեկնի Թբիլիսի։