ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Այսօր կեսօրին Երևան–Սևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով վթարի ենթարկված մեքենաների վարորդներից մեկը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչ ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Ս., ծնված 1945 թ.) բախվել է ճանապարհին կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա.Ջ.)։ Վթարի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ). վարորդը տեղում մահացել է»,–նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ «ԿամԱԶ»–ի վարորդի դին փրկարարները դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: