Իսպանիայի և Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականները հաղթողին չկարողացան որոշել
Իսպանիայի և Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականները հաղթողին չկարողացան որոշել
Sputnik Արմենիա
Ա խմբի մյուս խաղում կմրցեն Հայաստանի ու Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականները, որոնք առաջին տուրում պարտություն են կրել: 17.07.2019, Sputnik Արմենիա
Ա խմբի մյուս խաղում կմրցեն Հայաստանի ու Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականները, որոնք առաջին տուրում պարտություն են կրել:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Երևանում ընթացող մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության երկրորդ տուրը մեկնարկեց Ա խմբի առաջատարների՝ Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների խաղով: Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 արդյունքը:
«Բանանց» մարզադաշտում լարված ու համառ պայքար ընթացավ: Առաջին խաղում Իտալիայի հասակակիցներին խոշոր հաշվով հաղթելուց հետո` Պորտուգալիայի հավաքականը այս անգամ մինչև ընդմիջում ոչինչ չկարողացավ անել Իսպանիայի թիմի կազմակերպված խաղի դեմ:
Իսպանացիներ ունեին խաղային ու տարածքային առավելություն, ավելի վտանգավոր գրոհում էին և ի վերջո կարողացան իրենց առավելությունը վերածել նյութականի: Խաղի 41-րդ րոպեի Խուան Միրանդան առաջ մղեց իսպանացիներին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Պորտուգալիայի հավաքականը օգտագործեց ստանդարտը` իր նպատակին հասնելու համար: Խուան Վիեյրան դարձավ պատասխան գոլի հեղինակ: Բաց թողած գոլից հետո իսպանիայի հավաքականը նորից տիրեց նախաձեռնությանը ու ունեցավ հաշվի մեջ առաջ անցնելու մի քանի հնարավորություն: Բայց հաղթանակ տոնել կողմերից ոչ մեկին չհաջողվեց՝ 1:1: