Դայանա Դավթյան ու Լիանա Ոսկերչյանը դեկտեմբերին Հայաստանը կներկայացնեն միջազգային «Միսս Տիեզերք» և «Միսս աշխարհ» մրցույթներում, իսկ մինչ այդ նրանք հյուրընկալվել են Sputnik Արմենիայի տաղավարում ու պատմել, թե ինչպես են հայտնվել գեղեցկության մրցույթներում, ինչ զգացողություններ են ունեցել, երբ բեմում հնչել է նրանց անունները։
Գեղեցկության 23 երանգները. «Միսս աշխարհ Արմենիա» գեղեցկության մրցույթը` լուսանկարներով
«Շատ փորձությունների միջով անցա, մինչև ծնողներս թույլատրեցին, որ մասնակցեմ «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթին։ Զգացողություններս աննկարագրելի էին, երբ լսեցի հաղթանակի մասին»,– ասաց Դայանան:
Իսկ Լիանային, հակառակը, մայրն է խորհուրդ տվել, որ մասնակցի, քանի որ շատ է սիրում մրցույթի նախագահ, «Միսս Հայաստան 1998» մրցույթում հաղթած Գոհար Հարությունյանին։
Հարցին, թե ի՞նչ պետք է իր կյանքում անի յուրաքանչյուր կին, աղջիկները պատասխանեցին. «Կնոջ առաքելությունը մայր լինելն է»։
Ինքնավստահ և գեղեցիկ. հայտնի է` հայ գեղեցկուհիներից ով կմասնակցի «Միսս տիեզերք» մրցույթին