ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Վարչապետ Փաշինյանը նոր նշանակում է արել
«Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր»,– գրել է Խաչիկյանը։
Նա ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել վստահության համար:
Նշենք, որ Խաչիկյանն ընդամենը 3 ամիս աշխատեց փոխնախարարի պաշտոնում։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2019թ-ի ապրիլի 4-ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։