ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ամերիկյան Apple ընկերությունը որոշել է այսօր Էմոջիների միջազգային օրվա կապակցությամբ նոր էմոջիներ թողարկել։ Այս մասին նշված է ընկերության պաշտոնական կայքում։
Էմոջիները հասանելի կլինեն աշնանը, երբ թողարկվեն iOS 13 օպերացիոն համակարգը և iPhone-ի նոր մոդելները։ Apple-ը գլուխ է գովում, որ Holding Hands բաժնում այսուհետ կլինեն յուրաքանչյուր սեռի ու մաշկի գույնի համադրություններ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գտնել այն էմոջին, որը համապատասխանում է իր հարաբերություններին։ Այս բաժնում կլինի 75 էմոջի։
![Компания Apple представила новые emogi Компания Apple представила новые emogi - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1965/24/19652493_81:0:882:503_600x0_80_0_0_cd9b6624233dff09b0205e73a4ac64b3.jpg)
Ընկերությունըչի անտեսել նաև խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց համար էլ է ստեղծել նոր էմոջիներ: Մյուս բաժինները նույնպես թարմացվել են, ընդհանուր առմամբ ավելացվել է 59 էմոջի։
25 միլիոն «հիվանդացած» սմարթֆոն․ վատ ցուցանիշ չէ նոր վիրուսի համար