ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։
«Մնացականյանը մեկնում է ԱՄՆ հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով։ ԱԳ նախարարը համաժողովին հանդես կգա ելույթով»,–նշված է ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Զրուցակիցներն ընդգծել էին փոխադարձ պատրաստակամությունը՝ ընդլայնելու և առավել հարստացնելու բազմաոլորտ համագործակցության օրակարգը: