ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Լոնդոնի ֆուտբոլային ակումբը՝ «Արսենալը», արդեն ներկայացրել է իր նոր մարզահագուստը Adidas ապրանքանիշի կողմից: Հենց դրանցով են զինագործները խաղալու նոր սեզոնին:
«Մեր ամենասիրելի համազգեստներից մեկը»,- գրել են արսենալցիներն այս տեսանյութի տակ:
Նոր համազգեստի ցուցադրությանը մասնակցել է նաև Հայաստանի ֆուտբոլային թիմի ղեկավար Հենրիխ Մխիթարյանը՝ Instagram-ի իր էջում հրապարակելով հետևյալ լուսանկարը:
View this post on Instagram🤩 @adidasfootball x @arsenal @aubameyang97 @lacazettealex #Mkhitaryan #Micki #HereToCreate
Նշենք, որ հայտնի ֆուտբոլային ակումբներն ամեն տարի որոշակի փոփոխություններ են մտցնում իրենց մարզահագուստի դիզայնի մեջ: Սակայն որպես կանոն, եթե համազգեստն իր մեջ պարունակում է որոշակի գույն կամ նախշեր՝ փոխվում է միայն դրանց երանգը:
Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո Մալդիվներ է մեկնել. լուսանկար
Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում Հենրիխ Մխիթարյանը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում իր պսակադրության առիթով: Պսակադրությունը տեղի էր ունեցել հունիսի 17-ին Սբ. Ղազար կղզում: