ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Երևանում, Սուրբ Սարգիս եկեղեցու բակում երկու հոգի հարձակվել են 37-ամյա տղամարդու վրա։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս մասին ահազանգը ստացել են երեկ` հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին։
Ոստիկանության դիմած տղամարդը հայտնել է, որ իր վրա դանակով հարձակված և քարերով հարվածող տղամարդիկ եղել են ոչ սթափ վիճակում։
«Ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու: Մեկնած օպերատիվ խումբը գետնանցումում հայտնաբերել է ծալովի դանակ»-, տեղեկացնում է ոստիկանությունը:
Երևանում քաղաքացիները փրկել են ջրատարն ընկած կնոջը
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է փորձաքննություն:
Աբովյանում կատարված սպանությունը բացահայտվել է. հայտնի է մահացածի ինքնությունը