ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը կրկին ցնցում է համացանցն աշխարհի տարբեր ծայրերում արված լուսանկարներով, որոնցու անփոփոխ է միայն մի բան` մի շարք կրքոտ գեղեցկուհիները, որոնք շրջապատում են նրան։
Բիլզերյանի 11 «ծտերը»․ ամերիկահայ մեծահարուստը կրկին շրջապատված է կիսամերկ գեղեցկուհիներով
Հայտնի փլեյբոյ և «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այս անգամ իր աղջիկներին տարել է Վենետիկ` քաղաքակիրթ հանգստի։ Այսինքն` որոշել է հարստացնել իր կրքոտ «շքախմբին» ներքին աշխարհը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ամերիկահայ միլիոնատերը բավականին ակտիվ է Instagram–ում և պարբերաբար «կրակի վրա յուղ է լցնում»` լուսանկարներ տեղադրելով կրքոտ գեղեցկուհիների հետ։
«Սիրի՛ր ինձ, մի փոքր Իտալիա», – Instagram–ում իր գրառմանը կից գրել է Բիլզերյանը։
Լուսանկարում Դենը պատկերված է 6 աղջիկների հետ Վենետիկի Կորերա թանգարանի ֆոնին։
Հաշված ժամերի ընթացքում լուսանկարը ավելի քան 1 մլն «լայք» է հավաքել։ Օգտատերերը նաև մեկնաբանություններ են շռայլել։
Այսպես, օրինակ, օգտատերերից մեկը գրել է. «Գրողը տանի, ամեն անգամ աղջիկներն ավելի կրքոտ են», մեկ այլ օգտատեր ավելացրել է. «Անկասկած, Իտալիան սիրում է քեզ և քո աղջիկներին»։
Հիշեցնենք, որ Բիլզերյանն անցած տարի այցելել էր նաև պատմական հայրենիք, հայկական անձնագիր ստացել և հաշվառվել ՀՀ ԶՈւ–ում։