00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգիր անելն այս տարի չի օգնել. դիմորդների 20 տոկոսը կտրվել է հայոց լեզվի քննությունից

© Sputnik / Asatur YesayantsЕГЭ в старшей школе № 170 в Ереване
ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շտեմարաններում առաջադրանքների պատասխանների տեղերը փոխվել են, և դիմորդները չեն կարողացել անգիր անել դրանց պատասխանները։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Դիմորդների գրեթե 20 տոկոսը այս տարի «Հայոց լեզվի և գրականության» միասնական քննությունից անբավարար է ստացել՝ չհաղթահարելով անցողիկ 8 միավորի շեմը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում մաթեմատիկայի քննությունից 20 միավոր են ստացել դիմորդներից 30–ը

«Լուրեր էին տարածվել, թե իբր հայոց լեզվի թեստի առաջադրանքները կազմված են եղել շտեմարաններից դուրս առաջադրանքներից, սակայն շտեմարանից դուրս որևէ առաջադրանք չի եղել։ Խնդիրն այն է, որ շտեմարաններում առաջադրանքների պատասխանների տեղերը փոխվել են, և անգիրներն այս անգամ չեն աշխատել։ Սա էր պատճառը, որ այս տարի այսքան շատ անբավարար ստացողներ ունեցանք»,–ասաց նա։

Նրա խոսքով` դպրոցներում հայոց լեզվի դասաժամերն անընդհատ կրճատվում են։ Նասիբյանն իր սեփական օրինակով ներկայացրեց իրավիճակն` ասելով, որ եթե իր` դպրոցում դասավանդելու տարիներին գոյականին տրվում էր 55 դասաժամ, ապա այսօր տրվում է ընդամենը 20 դասաժամ։ «Չի կարելի, որ երեխան սկզբում 7 տարի խոսի հայերեն, դպրոցում 12 տարի գրի, կարդա հայերեն, ու հետո քննություն հանձնի ու նրան ասենք, թե անբավարար գիտելիք ունի հայերենից։ Սա աբսուրդ է»։

Հիշեցնենք, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն էր հանձնել 4540 դիմորդ, որից 1162–ը անցողիկի շեմը չէր հաղթահարել։

Լրահոս
0