ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Գրոհայիննները գնդակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը։ Այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի։ Հալեպի արևմտյան ծայրամասից գրոհայինները հրթիռակոծել են Հալյաբ Ալ Ջադիդա և Մենյան թաղամասերը։
Հրթիռակոծության հետևանքով մահացել է 6 խաղաղ բնակիչ, ևս 9 մարդ վիրավորվել է։ Տուժածներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ։
Սիրիայի հայաշատ քաղաքում ահաբեկչական պայթյուն է որոտացել. տուժածներ կան. լուսանկարներ
Նշենք, որ մայիսին գրոհայինները գնդակոծել են Հալեպի Մասակին աս Սաբիլ և Դաուար աշ Շիհան շրջանները։ Այդ ժամանակ ընդհանուր առմամբ տուժել է վեց մարդ։
Հայ ռեժիսորը Սիրիայում XXI դարի բարբարոսների մասին ֆիլմ է նկարահանում