ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Արարատի մարզի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, վրաերթի ենթարկել 18 տարեկան հետիոտնին, այնուհետև բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ԶԻԼ (բենզատար) ավտոմեքենային, առաջ ընթանալով բախվել ցանցապատ ցանկապատին, և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և բախվել Շիրազի փողոցի 48 շենքի բակում կայանված Opel–ին:
Shamshyan.com–ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 14-ին, ժամը 21:30-ի սահմանում։
Վրաերթի ենթարկված հետիոտնը, որին առաջինը օգնության են հասել բնակիչները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ:
Երևանում կինը դանակահարել է ամուսնուն
Ըստ կայքի` եթե «Գազելը» բենզատար ավտոմեքենային չբախվեր, ապա մխրճվելու էր շենքի բակում բանակի քեֆի նպատակով հավաքված և խնջույք կազմակերպած բազմության մեջ, ինչը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Վրաերթի ենթարկվածը մասնակցում էր այդ խնջույքին, իսկ 2 օր հետո ինքն էր զորակոչվելու: