00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ

© Photo : tert.amСюрприз для Софи Девоян на концерте в честь ее 70-летия (14 июля 2019). Еревaн
Сюрприз для Софи Девоян на концерте в честь ее 70-летия (14 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զարուհի Բաբայանը բեմից հայտարարեց` երբեք չէր պատկերացնի, որ իր երջանկությունը կախված կլինի Սոֆի Դևոյանից:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. «Հոգու և պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դևոյանը նշեց ծննդյան 70-ամյակը: Հոբելյանական համերգին ներկա էին նրա ընտանիքի անդամները, իր սաներից, երգիչներ, բազմաթիվ հյուրեր։

Туристы у крепости Амберд - Sputnik Արմենիա
Ամբերդ և պար «Բերդ»․ ինչպես է տպավորվել Հայաստանը ռուս զբոսաշրջիկի աչքերում

Sputnik Արմենիայի հետ զրույցում Դևոյանը նշեց, որ բեմում է 15 տարեկանից և անչափ ուրախ է, որ իր ընտանիքում կա իր գործի շարունակողը։

«Ես ուրախ եմ, որ իմ թոռնիկը լրջորեն զբաղվում է  պարով և այս տարի ուսումը կշարունակի արտերկրում գտնվող թատերական արվեստի բարձրագույն ինստիտուտներից մեկում։ Շատ հպարտ եմ ինձ զգում»,– նշեց պարուհին։

Հարցին, թե Սոֆի Դևոյանը խի՞ստ է, նրա թոռնուհին` Սոֆին, վստահեցրեց, որ խիստ բառը որևէ կերպ չի կարող բնութագրել իր տատիկին և հավելեց, որ հենց տատիկի ցանկությամբ է ինքը որոշել պարուհի դառնալ։

© Photo : tert.amԿրտսեր Սոֆի Դևոյանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգին
Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Կրտսեր Սոֆի Դևոյանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգին

«Գլխավոր գաղափարը տատիկինս էր, որ ես պետք է զբաղվեմ պարով։ Սակայն ստիպված չեմ գնացել, այլ սիրով։ Եթե իմ տատիկը պարուհի չլիներ, գուցե ես երբեք էլ պարուհի չդառնայի։ Ես տատիկիցս սովորել եմ ամեն փոքր բանից ոգեշնչվել։ Լավ գիտակցում եմ, որ հետագայում տատիկիս գործի շարունակողն եմ լինելու»,–ասաց Սոֆի Դևոյան կրտսերը։

Դևոյանի հարսը` երգչուհի Զարուհի Բաբայանն էլ խոսեց իրեն բաժին հասած երջանկության մասին։

«Շնորհակալ եմ այն տղայի համար, որն այսօր կողքիս է։ Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ երջանկությունը կախված կլինի ձեզնից»,–ասաց երգչուհին։

© Photo : tert.amԶարուհի Բաբայանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգին
Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Զարուհի Բաբայանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգին

Հայտնի պարուհուն հոբելյանի առթիվ շնորհավորելու էին եկել երգիչներ Մհերը (Մգեր Արմենիա), Էրիկ Կարապետյանը, Արսեն Սաֆարյանը, Գարիկը և Սոնան, դուդուկահար Կամո Սեյրանյանը և այլք։

Երեկոյի ընթացքում պարբերաբար ցուցադրվում էին հոբելյարի մասին պատմող տեսանյութեր: Դրանցից մեկում Սոֆի Դևոյանն ասաց, որ շատ տարիներ առաջ ճակատագրի բերումով հանդիպել է պարի աշխարհի երկու հսկաների` Ազատ Ղարիբյանի և Վանուշ Խանամիրյանի հետ, որոնցից շատ բան է սովորել։

Դևոյանի «Հոգու և պարի թատրոնի» առաջին սերնդի պարուհիներից 9–ը, որոնք գտնվում են արտասահմանում, մեծ անականկալ արեցին պարուհուն։ Նրանք նոր պար էին բեմադրել, որը նվիրեցին իրենց ուսուցչին։ Դևոյանը նկատելի հուզվեց։

© Photo : tert.amՍոֆի Դևոյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգ
Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սոֆի Դևոյանի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգ

Պարուհին հուզվեց նաև ծնողների մասին խոսելիս՝ նշելով, որ առաջին տարին է, որ մայրն իր հետ չէ։

«Տարբեր դահլիճներում եմ համերգներ տվել, և մայրս միշտ իր տեղն է ունեցել։ Նա ֆանտաստիկ կին էր և ինձ շատ օգնեց։ Կարում էր իմ զգեստները և ամեն հարցում աջակցում ինձ։ Փայփայեք ու սիրեք ձեր ծնողներին, նրանցից թանկ ոչինչ չկա»,- ասաց Դևոյանը։

Հոբելյանական համերգի մեծ մասը պարուհին անցկացրեց դահլիճում, հանդիսատեսի աթոռին, հետո հայտարարեց, որ ժամանակն է` ինքն էլ բեմ բարձրանա։ «Իմ տեղը բեմում է»,– ասաց նա։

© Photo : tert.amՍոֆի Դևոյանը՝ իր 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգին
Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սոֆի Դևոյանը՝ իր 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգին

Դևոյանը գնաց հետնաբեմ, րոպեներ անց վերադարձավ իր խորհրդանշական կարմիր զգեստով և գեղեցիկ պար ցուցադրեց։

Բոլորը հիացած էին։ Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը հայտարարեց, որ եթե անգամ Սոֆի Դևոյանն ասեր, որ իր 45–ամյակն է, մարդիկ չէին զարմանա և կհավատային։ Հավաքվածները պարուհուն առողջություն և ստեղծագործական նոր վերելքներ մաղթեցին։

© Photo : tert.amՍոնա Ռուբինյանը և Գարիկ Պապոյանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգին
Սոֆի Դևոյանը նշեց 70-ամյա հոբելյանը. ինչն էր ամենաշատը հուզել պարուհուն. լուսանկարներ - Sputnik Արմենիա
Սոնա Ռուբինյանը և Գարիկ Պապոյանը՝ Սոֆի Դևոյանի 70-ամյակին նվիրված համերգին
Լրահոս
0