Ամփոփվել է ավիանկարահանումներին նվիրված Drone Awards 2019 մրցույթը։
Մրցութային ծրագրում ներկայացվել են այն լուսանկարները, որոնց արվել էին ինքնաթիռից, դրոնից, պարաշյուտից, օդապարիկից ու նույնիսկ օդապարուկից։
Հեղինակները մրցել են «Բնություն», «Մարդիկ», «Աբստրակցիա», «Սպորտ», «Քաղաք» և այլ անվանակարգերում։
Drone Awards 2019-ի վարկածով տարվա լուսանկար է ճանաչվել «Գունավոր ձկների վտառ» լուսանկարը։ Հեղինակը Յացել Դենեկն է(Jacek Deneka), որը Գրան պրի է ստացել։
Ֆոտոշարքում դիտեք տարբեր անվանակարգերում հաղթած լուսանկարները։

Լեհ լուսանկարիչ Յացեկ Դանեկի «Գունավոր ձկների վտառ» լուսանկարը հաղթել է Drone Awards 2019-ի գլխավոր մրցանակը

«Սիրո կղզյակ»․ այսպես է կոչվում Ժերեմիազ Ժադեկի լուսանկարը։ Այն լավագույնն է ճանաչվել «Բնություն» անվանակարգում

«Քաղաք» անվանակարգում հաղթել է Ջորջ Ստեյնմեցի (George Steinmetz) լուսանկարը, որում պատկերված է Ալժիրի Բենի-Իսուեն քաղաք-ամրոցը։

«Հավերժությունը» լուսանկարիչ Մարկ Լե Կորնիի աշխատանքն է։ Այն առաջին տեղն է զբաղեցրել «Աբստրակտ» անվանակարգում

«Ծաղիկ ջրի վրա» լուսանկարը հաղթել է «Մարդիկ» անվանակարգում

«Փոկերը սառույցի վրա» լուսանկարը լավագույնն է ճանաչվել «Կենդանի բնություն» անվանակարգում

Լուսանկարիչ JoSon-ի «Փոթորկից հետո» լուսանկարն առաջին տեղն է զբաղեցրել «Սպորտ» անվանակարգում։
