00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խտրականություն է». դեսպանատունը` Sputnik–ին ու RT-ին համաժողովում չհավատարմագրելու մասին

© Sputnik / Игорь РуссакСтудия международного информационного агенства и радио Sputnik
Студия международного информационного агенства и радио Sputnik - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Մամուլի ազատության գլոբալ համաժողովում Sputnik–ի ու RT-ի թղթակիցներին չհավատարմագրելու որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. RT հեռուստաընկերության ւ Sputnik գործակալության ներկայացուցիչներին Լոնդոնում Մամուլի ազատության գլոբալ համաժողովին (Global Conference for Media Freedom) մասնակցելու թույլտվություն չտալը ռուսական լրատվամիջոցների նկատմամբ կիրառված խտրականություն է։ Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Главный редактор телеканала RT и МИА Россия сегодня Маргарита Симоньян во время видеоконференции с журналистами (12 июля 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Խմբագրությունն արյո՞ւն է պահանջում». Սիմոնյանը` Sputnik–ին ու RT–ին մերժելու մասին

Ավելի վաղ Մամուլի ազատության գլոբալ համաժողովի կազմակերպիչները հրաժարվել էին հավատարմագրել RT հեռուստաընկերությանն ու Sputnik գործակալությանը։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն էլ հայտարարել էր, թե մերժման պատճառը «ապատեղեկատվության տարածման գործում մեծ դերակատարությունն» է։

ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը այդ որոշման կողմնակիցն է եղել ու RT հեռուստաընկերությունն ու Sputnik գործակալությունը անվանել է «ոչ թե ազատ ԶԼՄ, այլ պետության ձայնափող»։

«Սա ցավալի է։ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը բաց թողեց ենթակաների սխալներից ազատվելու և համաժողովի հայտարարած նպատակներին համապատասխան դիրքորոշում ունենալու հիանալի հնարավորությունից, այն է՝ մամուլի ազատության խրախուսումը, այդ թվում՝ պետությունների միջամտությունից», - կարծում են ռուսական դեսպանատանը։

ՌԴ դեսպանատան կարծիքով՝ բրիտանական կողմի տրամաբանությունը դժվար է հասկանալ, քանի որ բուն Ռուսաստանում հեռարձակվող ռուսական մամուլի ներկայացուցիչները համաժողովին մասնակցելու իրավունք ստացել են, իսկ Մեծ Բրիտանիայում բրիտանական արտոնագրի հիման վրա հեռարձակվող RT-ի ներկայացուցիչներին մերժել են։

«Հեռարձակման կանոններին չհետևելու դեպքում երկրում կա «Օֆկոմ» անկախ կարգավորիչ (որը ֆորմալ առումով անկախ է կառավարությունից) և դատական մարմիններ։ Ի դեպ, հունիսին Լոնդոնի Բարձրագույն դատարանը նշել էր, որ «Օֆկոմի» բողոքը «РТ»-ի նկատմամբ վիճելի է ու լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի։ Իսկ Ֆորին Օֆիսն իր «պատժամիջոցներն» արդեն իրականացնում է հեռուստաալիքի դեմ, ինչպես շատ այլ հարցերի դեպքում` առանց համապատասխան ապացույցները ներկայացնելու», - նշվում է դեսպանատան մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ն պահանջել է RT–ին ու Sputnik-ին ուղղված մեղադրանքները ներկայացնել փաստերով, սակայն բրիտանական կողմը չի պատասխանել։

«Ռուսաստանում աշխատող բրիտանական լրատվամիջոցները պետք է պատրաստ լինեն բրիտանական կառավարության գործողությունների հետևանքներին բախվելուն», - նշվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ RT–ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել էր ապատեղեկատվություն տարածելու մեղադրանքներին` նշելով, որ Լոնդոնը ոչ մի օրինակ չի բերել։

Մամուլի ազատության համաժողովի կազմակերպիչներն են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ու Կանադայի կառավարությունը։

Լրահոս
0