ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Իսպանիայից Հայաստան եկած զբոսաշրջիկն ընկել է Նորավանքի աստիճանահարթակից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել երեկ։ 64-ամյա զբոսաշրջիկը, որն Իսպանիայի Թագավորության քաղաքացի է, բարձրացել է Նորավանքի աստիճանահարթակով լուսանկարվելու համար։
Անզգույշ շարժման հետևանքով, չկարողանալով մարմնի հավասարակշռությունը պահել, նա մի քանի մետր բարձրությունից ընկել է՝ վնասելով գլուխն ու ողնաշարը։
Դանակահարություն Երևանում. արնաշաղախ տղան հիվանդանոց է տեղափոխվել
Նրան տեղափոխել են Եղեգնաձորի հիվանդանոց։ Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո զբոսաշրջիկին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Արտառոց դեպք Սյունիքում. աղջիկը որոշել է կյանքին վերջ տալ գերեզմանոցում