00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ աղջիկների հետ շփվել է, ծիրանը` կերել. մեքսիկացի կինոռեժիսորին մնում է Սևանը տեսնել

© Sputnik / Asatur YesayantsМексиканский кинорежиссер Шави Сала
Мексиканский кинорежиссер Шави Сала - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարմիր գորգ, փող աշխատել, մրցանակներ. այս ամենը մեքսիկացի կինոռեժիսոր Շավի Սալայի համար այնքան էլ կարևոր չէ։ Հայտնի կինոռեժիսորը պատմել է, թե ինչպես է իմացել հայերի մասին ու ինչն է իրեն հաճույք պատճառել Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Մեքսիկացի կինոռեժիսոր Շավի Սալան առաջին անգամ Հայաստանի մասին իմացել է հայտնի System of a Down ռոք խմբի միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սալան, որն այս օրերին Հայաստան է եկել իր «Գիեդանիի պորտը» ֆիլմով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցելու։

«Հայաստանի մասին իմացա, երբ SOAD–ի երգերը սկսեցի լսել ու իմացա, որ Թանկյանը հայ է։ Հիշում եմ, թե տարիներ առաջ ԱՄՆ–ում ինչքան հայ կար նրանց համերգին։ Կարծում եմ` լավ ճանապարհ էր հայերի մասին ինչ–որ բան իմանալու, չնայած պիտի խոստովանեմ, որ այնքան էլ շատ բան չգիտեմ Հայաստանի մասին»,–ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsՇավի Սալա
Հայ աղջիկների հետ շփվել է, ծիրանը` կերել. մեքսիկացի կինոռեժիսորին մնում է Սևանը տեսնել - Sputnik Արմենիա
Շավի Սալա

Կինոռեժիսորը խոստովանեց, որ Հայաստանի ու հայերի մասին իր իմացությունը սահմանափակվում է Սևանի, գեղեցիկ հայ աղջիկների ու ծիրանի մասին լսածներով։ Սալային Սևան գնալ դեռ չի հաջողվել, հայ աղջիկների հետ ծանոթացել ու շփվում է կինոփառատոնի շրջանակում, իսկ ծիրան շատ է սիրել։

Прохожий у кинотеатра Москва - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրանի» կազմակերպիչները պատասխանում են խիստ քննադատներին. փառատոնն անակնկալներ ունի

Խոսելով մեքսիկական կինոյի մասին` կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմերի մեքսիկական շուկայում մեծ հակասություն կա, քանի որ կան բավական հանրահայտ ֆիլմեր, որոնք անգամ «Օսկարի» են արժանանում, ու այդ ֆիլմերի կողքին կան ֆիլմեր, որոնք լայն ճանաչում են ստանում, բայց «բանի պետք չեն»։ «Մեքսիկայում, ինչպես և ամենուր, ֆիլմարտադրության մեջ նույն խնդիրներն են` ֆինանսական հարցերը։ Ցավոք, ունենք շատ լավ ռեժիսորներ, որոնք գումար չունեն ֆիլմ նկարելու համար, չնայած նրանք ունեն ֆիլմ, որը Կաննում մրցանակի է արժանացել»,–ասաց նա։

Ռեժիսորը նշեց նաև, որ Մեքսիկայում բավական հայտնի են կատակերգությունները, չնայած բավական դժվար է գտնել լավ կատակերգություններ։ Սալայի խոսքով` եթե մեքսիկական կատակերգությունները հաջողված են լինում, ուրեմն դրանք անգերազանցելի են լինում, բայց, նրա խոսքով, դրանք որակը հիմնականում բավականին ցածր է լինում։

Ընդունելություն նախագահականում. Արմեն Սարգսյանն ընդունել է «Ոսկե ծիրանի» մասնակիցներին

Խոսելով երազանքների մասին` կինոռեժիսորը նշեց, որ ուզում է հնարավորին չափ շատ պատմություններ պատմել, բնականաբար, կինոյի միջոցով։

«Կարմիր գորգ, փող աշխատել, մրցանակներ. այս ամենը, անկեղծ ասած, ինձ համար այնքան էլ կարևոր չեն։ Ինձ հետաքրքրում է մարդկանց հետ շփումը ու հենց նրանց պատմությունները մյուսներին ներկայացնելը»,–ասաց նա։

Кинорежиссер Белкыс Байрак - Sputnik Արմենիա
Թուրք կինոռեժիսորը մեր վարչական շրջաններից մեկն է ուզում տեսնել. ի՞նչն է գրավել նրան

Սալան, ի դեպ, նշեց, որ Երևանում զբոսնելիս հանդիպել է իր ֆիլմի պաստառին, ֆիքսել մարդկանց հայացքները և հաճույք ստացել։ Նա նշեց նաև, որ հենց այս տարի «Ոսկե ծիրանին» մասնակցելն իր համար առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ այս տարի փառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը։

Խոսելով իր «Գիեդանիի պորտը» ֆիլմի մասին`ռեժիսորը նշեց, որ ֆիլմում տեղացիների և բարձր խավի ներկայացուցիչների հարաբերություններն է ներկայացնում։ Սալան կարծում է, որ իր ֆիլմը բարձր խավի ներկայացուցիչները դժվար թե սիրով դիտեն։

Շավի Սալան մասնագիտությամբ լրագրող է, սակայն սովորելուց հետո որոշել է զբաղվել կինոարվեստով։ Նա սցենարիստ է, ռեժիսոր և կինոպրոդյուսեր: Նրա «Հիջաբ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Գոյա» մրցանակի: Սալայի ինը կարճամետրաժ ֆիլմերը բազմաթիվ միջազգային կինոփառատոների են մասնակցել՝ շահելով ավելի քան 80 մրցանակ և միջազգային ճանաչում բերելով ռեժիսորին:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7–ին. կինոփառատոնի հաղթողների անունները հայտնի կդառնան ամսի 14–ին։

Լրահոս
0