ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Երգչուհի Սիրուշոն Բեյրութում է։ Նա մասնակցելու է հեղինակավոր Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
«Այսօր Բեյրութում մասնակցելու եմ Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվելու Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը անցկացվելու է Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում, ինչը նույնպես խորհրդանշական է»,- տեսանյութին կից գրել է Սիրուշոն:
Ավելի վաղ երգչուհին իր Instagram-ի սթորի բաժնում լուսանկար էր հրապարակել ինքնաթիռից։
«Վույ աման–2». Սիրուշոն նոր երգ է ձայնագրում Սեբուի հետ
Հիշեցնենք, այս տարվա փետրվարին Սիրուշոն մրցանակ էր ստացել Դուբայում անցկացված DIAFA միջազգային մրցանակաբաշխության ժամանակ։