00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են 4000 տարի առաջ Հայաստանում ամրապնդել իշխանությունը. պեղումների արդյունքները

© Photo : provided by Artur PetrosyanАрмяно-итальянская археологическая экспедиция в Котайкской области
Армяно-итальянская археологическая экспедиция в Котайкской области - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի հնագետ Ադամ Սմիթը մոտ 30 տարի աշխատում է Հայաստանում։ Այդ ընթացքում նա և իր գործընկերները շատ բան են իմացել անցյալի մասին. իսկ այն տարօրինակ կերպով հիշեցնում է ներկան։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Արագած լեռան լանջերն արժեքավոր տեղեկություններ են տալիս բրոնզե դարում Եվրասիայի մշակույթի մասին։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ամերիկացի հնագետ Ադամ Սմիթը Կոռնելի համալսարանից (ԱՄՆ)։

Սմիթը (հայտնի տնտեսագետի անվանակիցը) ներկա Հայաստանի տարածքում բրոնզե դարում տեղի ունեցած բազմաթիվ հետաքրքիր իրադարձությունների գտածոներ է հավաքել` տնտեսության, քաղաքականության, ներկրման և արտահանման մասին։ Իհարկե, այդ ժամանակ ոչ ոք նման բառեր չգիտեր։ Բայց, պարզվում է, այդ բոլոր երևույթները գոյություն են ունեցել։

Մութ անկյուն - Նանա Հերունի - Sputnik Արմենիա
«Զորաց քարերի» նկատմամբ բարբարոսություն է իրականացվել. Նանա Հերունի

Սմիթը Հայաստանն ավելի վատ չգիտի, քան Նյու Յորք նահանգը։ Նա Հայաստանում պեղումներ է իրականացնում 1992թ–ից։

«Նույնիսկ ամենածանր ժամանակներում չեն մոռացել գիտության մասին, շարունակել են ուսումնասիրել պատմությունը։ Եվ այդ հետևողականությունն արժանի է մեծ հարգանքի։ Ես հիշում եմ այդ դժվարին տարիները և ուրախ եմ, որ կարողացա իմ փորձով օգտակար լինել հայ գործընկերներիս», – ավելացրեց Սմիթը։

Սմիթն և իր թիմը պեղումներն են անցկացրել Ծաղկահովիտ և Գեղարոտ գյուղերի տարածքներում։ Այստեղ գտել են վաղ բրոնզե դարի բնակավայրերի մնացորդներ (մ.թ.ա. 3000 տարեկան)։ Նրանք մոտավորապես զբաղվել են նրանով, ինչ ներկա գյուղացիներն հիմա են անում այդ վայրերում։

«Լսեք ինձ, ես ամեն ինչ կբացատրեմ։ Տեղաբնիկները գարի և ցորեն են աճեցրել։ Լեռան լանջերին շատ են արոտավայրերը, նրանք արածացրել են այծեր և ոչխարներ։ Դրանց քշել են արոտավայրեր, ինչպես և հիմա», – հավելեց նա։

Դպրոցականները մարդու ոսկորներ ու հնադարյան կարասի են գտնում. ի՞նչն է գրավում Մեծամորում

Մեկուկես հազար տարի անց` ուշ բրոնզե դարում, այստեղ արդեն հայտնվում են քարե ամրոցներ` մթերքներ ամբարելու համար։ Իսկ հասարակությունն արդեն բաժանվում է սակավաթիվ վերնախավի և հասարակ մարդկանց։

Раскопки на территории школы в Ехегнадзоре - Sputnik Արմենիա
Հայաստանի անկախության շրջանում գրանցված 5 կարևոր հնագիտական բացահայտումները

Հիմա հնագետներին հետաքրքրում է, թե ինչպես է հասարակությունում ծնվել իշխող կաստան և ինչպիսի բարոյական չափանիշներով է այն ուղեկցել իր իշխանությունը։

Որոշ ժամանակ առաջ հնարավոր պատասխաններից մեկը գտել են Գեղարոտ գյուղական համայնքում։ Այնտեղ երեք տեղերում հայտնաբերել են կենցաղային տեսանկյունից անպիտան առարկաներ` տավարի սմբակների ոսկորներ, քարեր, ածուխների վրա ալյուրի մնացորդներ։

Ուսումնասիրելով այդ առարկաները և միջավայրը` հնագետները ենթադրել են. այդ ամենը կիրառել են գուշակության համար, իսկ գուշակները եղել են առաջնորդները կամ նրանց ենթարկվող քրմերը։

Գեղարքունիքի գաղտնիքը. ինչպես ռուսաստանցի բարերարը իսկական գանձեր գտավ հայկական գյուղում

Անասունի ոսկորները ժամանակակից զառերի նախատիպերն են։ Դրանք գուշակության համար նետել են Եվրասիայի ամենատարբեր անկյուններում։ Ճիշտ նույն կերպ նետել են նաև քարերը։ Իսկ խմորն ամուր սեղմել են, այնուհետև գցել կրակի մեջ։ Հիմնվելով նրա վրա, թե որ մասերում այն կճաքի` գուշակել են ապագան։

Զարգացել է կյանքը, արմատներ գցել «խոզությունը»

Ադամ Սմիթի գործընկեր Լորի Խաչատրյանն ասում է, որ  հասարակության զարգացմանը զուգընթաց փոխվել են նաև մարդկանց տները։ Երբ քոչվոր կյանքից սկսել են անցում կատարել նստակյացության, տները սկսել են այլ կերպ կառուցել։ Դրանք կիսով չափ փորել են հողի մեջ` ձմռան ցրտից և քամիներից պաշտպանվելու համար։

Караундж - Sputnik Արմենիա
Քարահունջը խախտումներո՞վ են պեղել. հնագետներին մեղադրում են, նրանք էլ՝ հակադարձում

Բացի դրանից, երկաթե դարին անցնելու ընթացքում այդ բնակավայրերում սկսում են խոզ բուծել։ Դատելով գտած ոսկորներից` դրանց թիվը գնալով շատացել է։

Մ.թ.ա առաջին հազարամյակում այստեղ հայտնվում են ապրանքներ Աքեմեննյանների հզոր պարսկական կայսրությունից։ Ակնհայտ է այդ բնակավայրերի կապը Աքեմենյանների հողերի հետ։ Միգուցե ուղիղ առևտուր է եղել, հնարավոր է` միջնորդների միջոցով։

«Այսպես թե այնպես, մենք գտել ենք կանաչ օձաքարից ափսեի բեկորներ։ Ամենայն հավանականությամբ, դրանք բերել են Զագրոսի լեռներից, որոնք գտնվում են ներկա Իրանի արևմուտքում։ Ամեն դեպքում, այդ ափսեն իր ոճով հիշեցնում է Պերսեպոլիսի գանձարանի ապրանքները», – ասում է Խաչատրյանը։

Հնագետներ, աու՜

Հիմա ամերիկացի գիտնականները հայ գործընկերների հետ միասին ցանկանում են հնագիտության հետ ծանոթացնել սովորական մարդկանց։ Այդ թվում` գյուղերում ապրողներին, որտեղ ընթանում են պեղումներ։ Նրանք նմանատիպ ծրագիր անցկացրել են 2016-2017թթ–ին. այդ ժամանակ պեղումների արդյունքները ցույց են տվել երիտասարդներին և մանրամասն պատմել ամեն ինչի մասին։

Раскопки в селе Агцк, Аштарак - Sputnik Արմենիա
Արքայական արյո՞ւն է հոսում ձեր երակներում. Աղձքի գտածոները ցնցել են հնագետներին

«Մենք ուզում ենք, որպեսզի մեր աշխատանքն ինչ-որ հետք թողնի Հայաստանում։ Պեղումներում ընդգրկված են տեղի գյուղացիները, մենք նրանց վճարում ենք։ Դա նույնպես կարևոր է։ Բայց թող մարդիկ իմանան, որ իրենք հենց այնպես չեն փորում հողը։ Նրանք օգնում են մեզ և իրենց. կարող են իմանալ, թե ինչպես են ապրել մարդիկ այս հողում մի քանի հազար տարի առաջ։ Ինչպիսի զենքեր են եղել այստեղ, ինչպես են հաց ստացել, կառուցել տները։ Ինչպիսի բնություն է եղել, չէ՞ որ այդ ամենը կարելի է իմանալ հնագիտության միջոցով», – ասում է Խաչատրյանը։

Այսօր անխոնջ ամերիկացիները Հայաստանի հարավային մայրուղով մեկնում են Վայոց Ձորի մարզ։ Այստեղ նրանք ավարտում են պեղումները Ելփին գյուղի մոտ, դրանից հետո կսկսեն աշխատել Կոտայքի մարզում։

Կոռնելի համալսարանի գիտնականներն իրենց աշխատանքը ներկայացրել են գիտաժողովում, որը տեղի է ունեցել Երևանում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի 60–ամյակի կապակցությամբ։

Լրահոս
0