00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կսիրահարվեք Հայաստանին. ինչ է խորհուրդ տալիս դեսպան Տողանյանը ռուսաստանցի զբոսաշրջիկներին

© Фото: TateverТатевский монастырь
Татевский монастырь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը խոսել է հանրապետության զբոսաշրջային գրավչության մասին, ինչպես նաև հյուրերին խորհուրդ տվել այն վայրերը, որոնք պետք է այցելել և տեսնել հնագույն պատմություն և մշակույթ ունեցող երկրում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հայաստանն առաջարկելու բան ունի խոհարարության, քրիստոնեական մշակույթի և հրաշալի բնապատկերների տեսանկյունից։ Ինչից էլ զբոսաշրջիկը սկսի Հայաստանի հետ ծանոթությունը, անպայման կսիրահարվի այդ երկրին։ Այս մասին ռուսական Prime Traveller ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

© Sputnik / Dmitriy DubinskiyՎարդան Տողանյան
Կսիրահարվեք Հայաստանին. ինչ է խորհուրդ տալիս դեսպան Տողանյանը ռուսաստանցի զբոսաշրջիկներին - Sputnik Արմենիա
Վարդան Տողանյան

Դեսպանի կարծիքով` Հայաստանում շատ են սիրում ռուսաստանցիներին, կարողանում են պատշաճ դիմավորել և ընդունել հյուրերին, այստեղ գրեթե բոլորը խոսում են ռուսերեն։ Հայաստանում նախապես ծրագրեր կազմելու կարիք չկա, այստեղ կարող ես գործել ոգեշնչմամբ։

Այնուամենայնիվ, դեսպանը մի քանի խորհուրդ տվեց Հայաստան այցելելու մտադրություն ունեցող զբոսաշրջիկներին։

Мария Захарова в Керчи - Sputnik Արմենիա
Զախարովան Հայաստանի հետ կապված կարևոր խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին

«Եթե 2-3 օրով եք այցելել, ապա արժե ժամանակի մեծ մասը նվիրել Երևանին` զբոսնել քաղաքով, շրջել ռեստորաններով, Էջմիածին գնալ, նստել Կասկադում, Սարյանի «գինու» փողոցում գտնվող գիշերային սրճարաններում», – ասել է Տողանյանը։

Նրա խոսքով` եթե ժամանակ մնա, ապա, իհարկե, պետք է Դիլիջան այցելել, ճանապարհին Սևանա լիճ մտնել` բնության գեղեցկությամբ զմայլվելու համար։ Առանձնակի հաճույք է երկրի հարավով շրջագայելը, որտեղ կարելի է նստել Տաթևի վանական համալիրի տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղին։

Դեսպանը նաև խորհուրդ տվեց պարտադիր այցելել հին վանքերը, ինչպես նաև հայրաքաղաք` Գյումրի։

«Ալեքսանդր I կառուցած քաղաքում, պահպանվել է XVII-XIX դարերի ռուսական հետաքրքիր ճարտարապետությունը։ Շատ վայրերում այն անհետ կորսված է, իսկ Գյումրիում, անկախ երկրաշարժից, հնարավոր է եղել պահպանել ամբողջը։ Շատ կոլորիտային քաղաք է», – համոզված է Տողանյանը։

Министр здравоохранения Арсен Торосян во время обхода по Национальному центру охраны психического здоровья (13 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արսեն Թորոսյանն իր մեքենայով Վանաձոր է տանում չինացի զբոսաշրջիկներին. տեսանյութ

Ինչ վերաբերում է ուղևորության համար առավել բարենպաստ սեզոնի ընտրությանը, ապա, դիվանագետի խոսքով, Հայաստանում յուրաքանչյուր սեզոն յուրովի հետաքրքիր է։

«Անձամբ ես Հայաստանում ամենից շատ գնահատում եմ այն, որ այստեղ բոլոր չորս սեզոնները գոյություն ունեն։ Օրինակ` ձմեռը Ծաղկաձորում հիանալի առիթ է ընտրել Հայաստանը որպես լեռնադահուկային ուղղություն։ Բայց, իհարկե, գարունն ու աշունը ուղևորության համար լավագույն ժամանակն են», – ասել է Տողանյանը։

Դիվանագետի խոսքով` անկախ պատկառելի տարիքից` գինու մշակույթը չափազանց արդի է և՛ գինու օգտագործման, և՛ արտադրության առումով։ Տողանյանը խորհուրդ է տվել զբոսաշրջիկներին համտեսել Արենի խաղողի տեսակից պատրաստված գինին։

Ինչպես ՀՀ–ն գրավիչ դարձնել ուզբեկների համար. Ապրեսյանը` Տաշքենդի հետ գործընկերության մասին

«Այնտեղ` Արենիում, այսօր բազմաթիվ հրաշալի քաղցրահամ աղանդերային, ինչպես նաև սպիտակ գինիներ են արտադրում», – նշել է նա։

Այն հարցին, թե ինչով ոգեշնչվել հանրապետություն ուղևորվելուց առաջ, դեսպանը նշել է, որ Հայաստանը բացառիկ երկիր է, և այն փորձը, որը կնվիրի նման ճանապարհորդությունը, նույնպես բացառիկ կլինի։

Որպես ոգեշնչման մեկ այլ աղբյուր Տողանյանը ընդգծել է հայկական ջազը` ասելով, որ այսօր երկրում քիչ չեն երիտասարդ տաղանդավոր կատարողները։

Զբոսաշրջային նոր ուղղություն Հայաստանում. մեկնարկել է «HISTORICAL QUEST»-ը. լուսանկարներ

Նրա խոսքով` Երևանի ցանկացած ջազ ակումբում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ նրանց հետ։

Լրահոս
0