ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Չուկարիչկի» - «Բանանց» հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով` հօգուտ սերբական թիմի։
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցին» բավականին լուրջ մրցակից էր բաժին հասել ի դեմս սերբական «Չուկարիչկի» թիմի:
Դիմակայության առաջին խաղում մրցակիցը Սերբիայում կայացած խաղում ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր: Սակայն երկար ժամանակ «Բանանցի» ու Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանին հաջողվում էր անառիկ պահել սեփական դարպասը:
Բայց նույնիսկ «Բանանցի» դարպասապահի լավ խաղը չօգնեց հայկական թիմին հասնել ցանկալի արդյունքի: «Չուկարիչկիի» ֆուտբոլիստները իրենց խաղային և տարածքային առավելությունը կարողացան վերածել խփած երեք գնդակների։
Սերբերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սլոբոդան Տեդիչը, մեկ գնդակ էլ խփեց Ստեֆան Կովաչը: Պատասխան խաղը թիմերի միջև կայանալու է հուլիսի 16-ին, և դժվար է պատկերացնել, որ Երևանում «Բանանցը» կկարողանա հետ բերել երեք գնդակի տարբերությունը:
Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթել է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին, իսկ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» առավելության է հասել «Մակեդոնայի» նկակտմամբ, նույն խաղարկությունում էլ «Փյունիկը» ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Շկուպիի» հետ։ Երեք թիմերն էլ հանդես են եկել սեփական հարկի տակ։